среда, 28 декабря 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան

Իրավ անսպասելի էր և՛ հանդիպումը,և՛ շարունակությունը,որը պետք է լիներ։Այսքան տարիներ սրտումս պահած ցավը հանկարծ պիտի թևեր առներ,թռչեր,տարածվեր ու շնչահեղձ աներ։Ինչու՞ կյանքիս մի կարևոր պահին,երբ ես վերջապես սկսում եմ նորից ապրել,նա էլի հայտնվում է։Չէ՞ որ ես փորձել եմ ջնջել նրան։Ինչու՞ նորից պիտի սկսեմ հիշել այն,ինչ դժվարությամբ եմ ուղարկել գրողի ծոցը։Աստված իմ,իրավ նա է,իմ տխրությունն ու երջանկությունը։Նա է,նա...
Ռենն ուղղում էր սեղանին դրված թղթերն՝իրեն բնորոշ կոկիկությունն ապահովելու համար։Առաջ էլ էր նա այդպիսին,սիրում էր կոկիկություն ամեն ինչում.հագուկապում,բնավորությունում,կյանքում։Այդ կոկիկությանն էլ սիրահարվեցի ես։Ահա նրա լուրջ դեմքը,նրա գծագրված հայացքը,ժպտուն կանաչ աչքերը,որոնց մեջ այնքան եմ կորցրել ինքս ինձ։Իսկ հիմա կարծես ամեն ինչ վերադառնում է այնպես,ինչպես առաջ էր։Ոչինչ չէր փոխվել,միայն ձայն ու դեմքն ավելի էին տղամարդկայնացել։
Չէ՛,Անե՛,ուշքի արի,նա Նա չէ,ում դու սիրել ես,նա Նա է,ով քեզ թողել էր բախտի քմահաճույքին ու հեռացել։
  Ես ներս մտա,փորձեցի մի կերպ կոծկել դեմքիս խառնաշփոթը։Հոգու հույզերն աշխարհի ամենալավ շպարերն անգամ չեն ծածկի։Անզոր են,անզոր եմ նաև ես։Կարոտել եմ,ա՜խ,Աստված իմ,կարոտել եմ։
 Մոտեցա ամբիոնին,պատրաստվում էի խոսել,բայց վախենում էի,որ ձայնս կդողա,նա էլի կհաղթի ինձ,իմ զգացմունքներին։Նա կքանդի այն,ինչն ես տարներով եմ կառուցել…կքանդի ինձ…
 Ահա,ահա ընկերս,նա ինձ կօգնի,նա ամեն ինչ կարող է ու կանի ինձ համար։Ջուզեֆոն իմ մանկության ընկերն է,միասին անցել ենք կյանքի մի այնպիսի ուղի,որը լի էր հազարավոր փորձություններով։Նա ինձ փրկել է հազար տեսակ անդունդներից,անդունդներ,որոնք ինձ արդեն խժռել էին։Երբ Ռենը գնաց,միայն նա էր,որ կողքիս էր իր ջերմությամբ ու  հոգատարությամբ։Հորս մահից հետո նա և՛ հայր էր,և՛ ընկեր,և՛ եղբայր։Մեր մտերմությունն այնքան ջերմ էր ու իրական,որ բոլորը կարծում էին,թե մենք վերջում կամուսնանաք։Բայց «հարազատներին»  արգելված է ամուսնանալ։
-Ի՞նչ է եղել քեզ,Անե,գունատվել ես։
-Ջուզեֆո,փրկիր ինձ խնդրում եմ։
-Փրկե՞մ,ինչի՞ց,ումի՞ց։
-Ինձ ինձնից ու Նրանից։
-Նրանի՞ց։
-Հա,հա,Նա այստեղ է,Նա,հասկանում ե՞ս։
-Անե՛,հանգստացիր ու հասկանալի բացատրիր՝ու՞մ մասին է խոսքը։
-Ռենը,Ջուզեֆո,Ռենն այստեղ է։
-Ու դու նրա պատճառով շփոտվել ե՞ս։
-Փրկիր,աղաչում եմ։
Ռենը նկատեց ինձ,զարմացած էր,վեր կացավ տեղից ու քայլում էր դեպի իմ կողմը։Պատկերը մարեց…

Մի գնացեք,մարդի՛կ, ներել չգիտեմ…

Մի գնացեք,մարդի՛կ,ներել չգիտեմ…
Մնացին հաշված օրեր,հաշված ժամեր ու Նոր տարի…
Ի՞նչ եք կարծում,արժե՞ փոխվել,լինել այնպիսին,ինչպիսին չես,բոլորի նման «ընկնել մանրուքների ետևից»,դառնալ  պարզապես նրանց նման։
Անցավ ևս մի տարի ու իր հետ տարավ նախկին «եսիս»,ստեղծեց մի նոր «նա»,որը հակապատկերն է «եսի»։
Անցավ մի տարի,իսկ իմ փոխարեն հայտնվեց մեկն,ով այլևս չի հավատում ու չի հավատա այնպիսի բաների,որոնք առաջ պարզաբանման կարիք բնավ չունեին,ուղղակի հաստատված էին։
Անցավ մեկ տարի ու ձեռքբերումներիս հետ ես կորցրեցի այնպիսիններին,որոնք մի ժամանակ անփոխարինելի էին։
Ճիշտ են ասում՝պիտի թողնես մշտական բնակավայրդ ու որոշ ժամանակ հետո վերադառնաս,զգաս փոփոխություններդ,որոնք վստահ էիր,որ անփոփոխ կգտնես։
Երբ շատերը գոռում են,թե անփոխարինելի ես նրանց համար,դա բնավ այդպես չէ,օրերից մի օր քեզ էլ որպես իր կդիտարկեն ու բնականաբար ժամանակի ընթացքում կկորցնես քո ձևն,այլ կերպ ասած՝կընկնես մոդայից ու կուղարկվես փոխարինելիների ցուցակը,որոնց մերթընդմերթ կհիշեն։
Որքան բան եմ ես թողնում այս տարում,որքան մարդկանց,որքա՜ն։
Աստված սիրես,ինչու՞ եմ ես միշտ միայնակ մնում շրջադարձային,սուր հարցերում,որտեղ ե՞ն ԻՄԵՐԸ,որոնք երբեք ինձ անփոխարինելի-փոխարինելի խաչմերուկում չեն կանգնեցնի ու չեն սպասեցնի տարիներով,ինչու՞ են տարիներս սխալ մարդկանց ընտրում,վերջապես հասկանում ե՞ք,որ ոչ ոք չի ցավում այնքան,որքան ես ինքս,ինչու՞ է անընդհատ ներսս դատարկվում,իսկ լցվե՞լ,երբևէ պատրաստվում է՞ լցվել։
Տեր Աստված,թող գալիք տարում ես էլ ոչ ոքի չկորցնեմ ո՛չ ֆիզիկապես,ո՛չ էլ հոգեպես։Խնդրում եմ՝հատկապես երկրորդի վրա ուշադրություն դարձրեք,որովհետև այնքան սարսափելի չէ մարդու ֆիզիկական խորթությունը,որքան՝հոգեկանը։
Տեր Աստված,խնդրում եմ մաքրիր իմ ճանապարհից նրանց,ովքեր կեղծ են ու դատարկ։Ես իրավ հոգնել եմ,հոգնել եմ գնացողներին «Բարի ճանապարհ» մաղթելուց։Ինձնից մի պահանջեք «Բարի վերադարձ»-ներ,ես Ձեզ առաջվա նման հաստատ չեմ ընդունելու…
Մի գնացեք,մարդի՛կ,ներել չգիտեմ…
#Ane 

пятница, 16 декабря 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան… Մաս 6

-Ալո՞։Ո՞վ է։
Երկար լռություն…
-Միգուցե խոսեք։
Ձայն չկար։Միայն լսում էի անհանգիստ շնչառություն,այնպիսինն,ինչպիսին մարդն ունենում է անհամբերությունից,վախից ու երկար լացելուց հետո։
Ինչքան էլ ջղայնացած էի,սակայն չէի ցանկանում կախել լսափողը։Սպասում էի,բայց չգիտեմ՝ինչի։
-Եթե չեք պատրաստվում խոսել,ես անջատում եմ։
-Անե…(էլի լռություն)։Անե՛,ես եմ։
-Ինչու՞ ես զանգել։Ի՞նչ է պետք։
-Չգիտեմ։Որոշել էի մոռանալ,բայց չի ստացվում։
-Բայց չորս տարուց ավելի քեզ մոտ ամեն ինչ հաջողվում էր,հաջողվում էր մոռանալ,չզանգել,չհիշել,չերևալ,անհետանալ։Հիմա ի՞նչ է փոխվել։Հիմա ինչու՞ չես կարողանում նույնն անել։
-Որովհետև ես ուզում եմ ապրել,ոչ թե ուղղակի շնչել։
Ես ամեն ինչ փորձել եմ քեզ մոռանալու համար,բայց ոչինչ չէր ստացվում։Ձեր փողոցի կողքով անցնելիս երկար շրջվում ու նայում էի պատուհանիդ,գիտեի,որ այնտեղ չեմ գտնի քեզ,բայց չգիտես՝ինչու հիմարի նման մնում էի քարացած։Երբ քեզ փորձում էի թաղել գինու շշերի մեջ,ինձ էի կորցնում ու դադարում ապրել,ոտքերս ակամայից քայլում էին դեպի ձեր տուն։Անե՛,այնքան եմ սպասել քեզ,սպասել զանգիդ,հանդիպելուդ,բայց դու չքացար մի ակնթարթում՝ինձ թողնելով ետևում։Ինչու՞,չե՞ս սիրել ինձ։Խնդրում եմ՝ասա՛։
-Դու համարձակվում ե՞ս այսքանից հետո ինձ մեղադրել կատարվածի մեջ։Ես չե՞մ սիրել։Դու ընդհանրապես գիտե՞ս՝ի՞նչ է նշանակում սիրել։
Ասում ես՝սպասել ես,հա՞,իսկ ու՞ր էիր այն ժամանակ,երբ ամենից շատն էիր ինձ պետք։Ու՞ր էիր…Չկայիր։Ես տառապել եմ անասելի,անցել եմ ամենի միջով,փորձել ապրել առանց քեզ,բայց դա հավասար էր մեռնելուն։
-Իսկ ինչու՞ չզանգեցիր։
-Չէ՛,Ռեն,երբեք։Ես քեզ սիրել եմ անասելի,բայց ինձ էլ եմ սիրել։Իսկ այն ժամանակ,երբ դիմացինդ անցնում է վրայովդ,դառնում քո տխրության,հիասթափության,տանջանքի պատճառ, ձեռքերդ կապվում են։Ինչու՞ չզանգեցի։Որովհետև այդ պարագայում վերջին զանգն ես ինձ եմ զանգում։
-Իսկ ես սպասել եմ քեզ,սպասել մինչև հիմա։
-Ես էլ եմ երկար սպասել։Սպասել եմ վերադարձիդ,բայց գիտե՞ս՝երբ դադարեցի սպասել,երբ գիտակցեցի,որ նա,ով պատրաստ է քեզ լքել,գնալ մեկ անգամ,երկու,երեք,վերադառնալուց հետո նորից նույնն է անելու։Ռեն,դու գնացել ես,իսկ ես փակել եմ մեր դռները,մեր սիրո դռները։Դու դրել ես վերջակետ,իսկ ես քեզնից հետո չեմ շարունակել նախադասությունս ու չեմ գրել «շարունակելի»։Ես շարժվել եմ քո կանոններով։Իսկ հիմա իզուր ես ուզում որևէ բան թարմացնել մեր ավարտված ու անվերնագիր պատմության մեջ։Էլ մի հիշի՛ր ինձ։Մնաս բարով։
 Կախեցի լսափողն ու մնացի քարացած։Աստված իմ,ի՞նչ է կատարվում։Արդյո՞ք դեռ հիշում եմ նրան։Սիրում ե՞մ։Չէ՛,չես կարող,Անե։Հիշիր անցածդ օրերը։Չի կարելի սիրել մարդու,ով ցավից բացի,ոչինչ չի տալիս քեզ։Վերջ։Շարունակում ենք ապրել։Համարենք,որ սա ընդամենը մղձավանջ էր,որն ունենում ես ծանր աշխատանքից հետո։Հիմա գնացինք առաջ։Մաքրի՛ր արցունքներդ,ուրվականների համար չեն լացում։
Արագ ինձ կարգի բերեցի,կարգավորեցի շունչս ու մտա աշխատասենյակս։Այսօր պետք է որոշվեր իմ արտասահման մեկնելու հարցը։Ունեի նաև շատ կարևոր հանդիպում գերմանացիների հետ։Պետք է արագ հավաքվել։Նոր կյանքն ինձ կանչում է իր մոտ։
Արդեն ժամը 15:30 էր,այն ժամանակը,երբ պիտի հանդիպեի հյուրերիս հետ։Մտա նիստերի դահլիճ ու ապշեցի,երբ սեղանի մոտ տեսա նրան։Աստված իմ,ի՞նչ է կատարվում։Աչքիս է՞ երևում։Ռենն է՞։Չէ՛,հնարավոր չէ։Բայց…

четверг, 8 декабря 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... Մաս 5

-Կներես,-հեգնական տոնով կրկնեցի ես ու լցրեցի դատարկված բաժակս։
 Կներեսներ,կներեսներ,կներեսներ... Իմ կյանքի ընթացքում լսածս ամենակեղծ բառը։Ես լսում եմ ամեն օր հազարավորներից.փողոցի անցորդներից,ովքեր դիտմամբ,թե պատահմամբ անցնում են քեզ վրայով,վերջում հեգնանքով ավելացնում՝կներեք,վաճառողից,ով սխալմամբ քեզ քիչ էր տվել մանրդ,էլի կներեք,իմ գրասենյակի աշխատողներից,ընկերներից,մոտիկներից...Կներես,կներես,կներես... Ինչի՞ համար ներեմ,նրա՞,որ փչացրիք Ձեր ոտնահետքերով նոր կոշիկներս,որոնք դեռ նոր էի հանել տուփից,նրա՞,որ չգիտես՝ինչու պիտի պակասուրդ լինի իմ գրպանի հաշիվներում,նրա՞,որ իմ թանկագին ժամանակը կորցնում եմ սպասումների,սին հույսերի ու դատարկ ապրումների վրա... Կներեսներ,կներեսներ, կներեսներ... Ներել,նշանակում է քեզ վերևից գլորողի ճակատը համբուրել,ներել,նշանակում է կյանքիցդ հանել այն հատվածը,որտեղ քեզ նեղացրել են։Իսկ եթե դու ամեն օր հազարների բերանից լսում ես այդ բառը,փորձես հանել այդ բոլոր հատվածները կյանքիդ պատմությունից,արդյունքում կունենաս այն,որ ջնջեցիր ամբողջ կյանքդ։Մարդիկ այդպիսինն են.կարող են թևեր տալ,բայց նույն ձեռքերով եղած թևերդ արմատախիլ անել,կարող են հույսեր տալ,իսկ վերջում հուսահատության ալիքներում խեղդել։Մարդիկ տարբեր չեն,նրանք բոլորն էլ առաջնորդվում են որոշակի սկզբունքներով։Կասեն,որ ներել են,բայց չեն մոռանա,կասեն,որ մոռացել են,բայց կստիպեն Ձեզ վերապրել ամեն մի պահը։Դրանք մարդիկ են,որոնք «սիրել» հասկացության մեջ տեսնում են միայն օգուտ,շահ դիմացինից,իսկ երբ բոլոր հետաքրքրությունները օրերից մի օր մարեն,նրանք ուղղակի կվերցնեն ու դեն կնետեն գեղեցիկ օրերն էլ,զգացմունքներն էլ,Ձեզ էլ։Իսկ չգիտես՝ինչու՞,մի օր հանկարծակիորեն էլի Ձեր մեջ հետաքրքրություն կգտնեն,կգան ու իրենցից գոհ-գոհ կարտաբերեն.
-Կներես։
Ու չեն էլ լսի պատասխանդ։Բայց երբ դու ամբողջ կոկորդով գոռաս,որ չես ներում,նրանք քեզնից կնեղանան ու որևէ մեկի հարցին,թե ինչու՞մն է Ձեր և նրանց խնդիրը,նրանք միայն կկախվեն հետևյալից.
-Ասացի՝ներիր,չներեց,ես էլ ի՞նչ անեմ։
Ի՞նչ պիտի անես,չգիտե՞ս,ուրեմն կասեմ՝չքվիր մեկընդմիշտ,փոշիացիր ամեն տեղից,գնա այլ մոլորակ։
«Կներես,ես չկարողացա...»…Ի՞նչ չկարողացար,երևալ աչքիս այնքանից հետո,ինչ արել ե՞ս,չկարողացա՞ր խղճիդ հետ նստել սեղան ու արդար դատաստան որոշել քեզ համար,չկարողացա՞ր կուլ տալ արցունքներս,որոնք այնքա՜ն շատ էին…Չէ՛,դու ամեն ինչ էլ կարող ես,ուղղակի քեզ մոտ բացակայում է մի կարևոր արժեք՝համարձակություն ասվածը։Դու վախենում ե՞ս իմ քայլերից,թե՞ վախենում ես ինքդ քեզնից: Ինչևէ,ավելի երջանիկ եմ,որ չեկար,որովհետև…որովհետև ես էլի կսխալվեի։
 Էլ ոչինչ չեմ հիշում։Առավոտյան  ես էլի շտապում էի աշխատանքի,երբ հեռախոսիս զանգ եկավ.
-Ալո՞…

пятница, 2 декабря 2016 г.

Քույրերիս…

Մի բառի մեջ,իմ լավ աղջիկ,կյանք մի գտիր,
Մի սրտի մեջ դու օրերով սեր մի փնտրիր,
Թե սիրում ես,դու աշխարհին մի էլ հայտնիր,
Անարդարի վրա էլ դու մի զարմացիր։

Եվ օրերով մտքերիդ մեջ քեզ մի կողպիր 
Ու հույսերով անիմաստ,սին էլ մի խաբվիր,
Սիրտդ տխուր խցերի մեջ մի բանտարկիր,
Բոլորին դու նույն մատիտով մի գծագրիր։

Ծափահարող կեղծ ձեռքերին ընկեր չասես,
Քեզ ժպտացող շատ դեմքերին չվստահես,
Հիասթափանք,հուսահատանք թե հանդիպես,
Չընկճվես,այս աշխարհում դու ինձ ունես։

Իմ լավ քույրիկ,բարությունդ թիրախ չանես,
Դեմքիդ փայլող ժպիտին արցունք խառնես,
Խոտոր ճամփիդ ամեն «տատասկ» մի անտեսիր,
Հեռացողի ետևից էլ ջուր մի ցանիր։

Լսիր խոսքս,կապիր սրտիդ,
Օղ արա դու ականջիդ,
Հարազատի ասածը  հաճախ դառն է լինում,
Բայց միշտ էլ ճիշտ ժամանակին է ուղորդում…