среда, 30 ноября 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... Մաս 4

 Արդեն ժամը 18:10 էր,երբ  մտա տուն։Արագ վազեցի սենյակս,որն իր ամենօրյա կոկիկ վիճակից մեկ ժամ հետո պիտի վերածվեր  իսկական քաոսի։Իմ առջև վեր էր հառնում իմ <<հարստությունը>>՝պահարանը։Անկողինս արագ լցվեց բոլոր տեսակի հագուստներով,բայց ոչինչ չէի հավանում.մերթ գույնի պատճառով,մերթ երկարության.. .մի խոսքով՝ոչինչ չունեի հագնելու,իսկ ինձ մնացել էր ընդամենը մեկ ժամ...Վերջապես գտա այն միակին,որն այսօր վրեժիս իրականացմանը պիտի ծառայեր։Մեկ ժամ հետո ես ամբողջությամբ պատրաստ էի մեկնելուս...
Արդեն նախատեսված վայրում եմ,այն այգում,որտեղ հազար անգամ եղել եմ՝Ռենի հետ միասին։Ինչքա՜ն հիշողություններ...ներսումս այրվում էր մի ինչ-որ կարոտ,մի անասելի զգացում,ափսոսանք,երազներ,հուսահատություն...Իջա մեքենայից,քայլում եմ այգու միջով։Ոչինչ չի փոխվել...Ահա՛,նույնիսկ գտա այն ծառը,որի  վրա փորագրված էր մեր անունները՝ՌԵՆ ու ԱՆԵ,իսկ ներքևում գրված էր.<<Երջանկությունը հասարակ բառերի մեջ է>>։Չէ՛,ոչինչ չի փոխվել,միայն փոխվել եմ ես։Ահա այն նստարանը,որտեղ սկսվել ու վերջացել էր մեր պատությունը։Իսկ նրա կողքին ոչ ոք չկար.
<<Էլի խաբել է։Ախ,հիմարիկ,ե՞րբ ես հասկանալու,որ մարդիկ չեն փոխվում։Նրանք շարունակում են անել այն,ինչն աշխարհում ամեն ինչից վեր կարող է քեզ ցավեցնել։Անե՛,կփոխվի այս այգին,կչորանա այս ծառը,նրան կփոխարինի մեկ ուրիշը,բայց Ռենը...Ռենը չի փոխվի։Նա երևի հիմա,հեռվում կանգնած,ծիծաղում է քեզ վրա,քո անխելքության,հիմարության ու տգիտության վրա,որ իր արածներից հետո դու էլի վազել ես հանդիպման,որ էլի սիրում ես նրան,իսկ ամեն ինչ քողարկել ես վրեժ կոչվածի մեջ ու ինքնախաբեությամբ ես զբաղվում։Իհարկե չի գալու,ինչու՞ պիտի գար։Վերջապես նրա ճաշակով չեն թուլամորթ աղջիկները,իսկ դու հենց հիմա այդպիսինն ես՝էժան ու հասանելի...»
Վերջին խոսքիս վրա,ինձնից նեղացած,շրջվեցի ու արագ քայլերով ետևում թողեցի ծառերն էլ,նստարաններն էլ,նստեցի մեքենաս ու էլի սլացա,սլացա դեպի հորիզոն։Աչքերիցս խոշոր կաթիլներով անձրև էր տեղում,ուզում էի գոռալ ամբողջ ձայնով,բայց լեզուս չէր բացվում.«Տեղն է քեզ»...Վերցրի հեռախոսս,արագ հավաքեցի հեռախոսահամարն ու...
-Ժեննե,ինչպե՞ս են գործերը։
-Եղանակի պես հարաբերական։Քեզ մո՞տ։
-Խմելու աստիճան։
-Պատճա՞ռը։
-Իմ տգիտությունն ու անմտածված արարքները։
-Անե՛,ի՞նչ է կատարվում։
-Ոչինչ,ուղղակի ուզում եմ խմել,խմել մինչև անունս մոռանալը։Կմիանա՞ս։
-Ես արդեն բաժակներն եմ լցնում:Կես ժամից «Դեբուենեու՞մ»։
-Կես ժամից «Դեբուենեում»...
Ահա ընկերուհիս և նրա վարորդ Ռոդենը։Երկու հարազատ դեմք մի տեսարանում։Այս երկու «անդավաճաններս» իմ մադին ավելին գիտեն,քան կարող են իմանալ գաղտնի գործակալները։Ժեննեն նույնիսկ իմ լացելու,խմելու,բիլիարդ խաղալու,գործընկերներից գանգատվելու օրերն ըստ ամսաթվերի է հիշում,իսկ Ռոդենն իմ անգիտակից վիճակների խոսուն վկան է։Քանի անգամ է այս խեղճ արարածն իմ անշնչացած մարմինը բարձրացրել իմ սենյակ(ի դեպ,ես ապրում եմ ութերորդ հարկում)։Սենյակս արդեն նրան գրկաբաց է սպասում՝աձեռոցիկների կապոցը ձեռքին,որովհետև անգիր գիտի իր տիրոջը։Նույնիսկ անշունչ առարկան գիտի ինձ,ինձ միայն ես ինքս չգիտեմ։
Նրանք այսօր էլ են իմ կողքին։Նրանք պատրաստ են օգնել ինձ։Նրանք...
Ժեննեի հետ մտանք սրճարան,մեր մշտական կեր ու խումի վայրը,որտեղ ինձ բոլորը գիտեն,շա՜տ լավ գիտեն իմ հարբեցողության հետևանքների պատճառով։Այստեղ մի անգամ հարբած վիճակում մի տղայի լացակումաց համոզելուց եմ եղել,որ ամուսնանա,որ ինձ մենակ չթողնի։Ու գիտե՞ք՝ի՞նչն է ամենասարսափելին.այդ օրն այդ տղայի հետ սրճարանում էր նաև նրա ընկերուհին,ով նրանից մատանի էր ընդունում։Իմ արարքից հետո աղջիկը թողել ու հեռացել է։
Մոտեցանք մեր սեղանիկին,որը նախօրոք էինք պատվիրել։Նստեցինք ու սկսեցինք զրուցել,երբ մատուցողը մոտեցավ մեզ ու ինձ պարզեց մի ծրար:Հարցիս,թե ով է փոխանցել,պատասխանեց՝մի բարետես արտաքինով  տղամարդ։
Ծրարում գրված էր.
«Կներես ինձ,Անե,քաջություն չներեց,որ մոտենամ քեզ,նայեմ այն աչքերին,որոնք բազմիցս արտասվել են իմ պատճառով։Կներես...»

понедельник, 28 ноября 2016 г.

.....

Մենք միշտ միասին էինք՝նույն դասարանում,նույն շրջապատում,բայց բացառապես օտար։Երբևէ չէի պատկերացնի,որ օրերից մի օր կդառնաս ինձ այդքան հարազատ,այդքան սիրելի,չէի պատկերացնի,որ կարող ես ցավացնել՝անասելի կերպով,որովհետև մինչ քեզ հանդիպելս մտածում էի,թե հարազատ մարդիկ երբեք չեն ցավացնում,իսկ դու ինձ համար հարազատից էլ վեր էիր։Իսկ դու ապացուցեցիր լրիվ հակառակը՝հենց հարազատներից պետք է վախենալ,որովհետև նրանք գիտեն ուր են հարվածում և որ դեպքում։ Դու ուրիշ էիր հենց քո էությամբ,դրա համար էլ ամեն ինչ մոռանալն ինձ համար սարսափելի էր։Հիշում ե՞ս՝միշտ նեղանում էիր,թե ինչու՞ եմ ես այդքան վիճում։Այսօր ես անկեղծ կպատասխանեմ՝ես վախենում էի,վախենում էի իմ սրտից,որը պիտի լցվեր քո հանդեպ սիրով ու դատարկվեր քո հեռանալուց՝իրենից հետո թողնելով մի մեծ ամայություն,որը հնարավոր է երբեք էլ չլցվի։Հիշում ե՞ս՝ես քեզ մի օր ասացի,որ չգաս գնալու հեռանկարով,եթե գալիս ես,ուրեմն կգաս հավերժ,որովհետև ես վախենում եմ սխալվելուց։Իսկ դու երդվեցիր,որ ինչ էլ լինի,միշտ կողքիս կլինես,բայց հեռացար առաջին իսկ հնարավորության դեպքում։Հավատաա՛՝ես շատ եմ տանջվել,բայց երբ մարդը զգում է,որ դիմացինի կյանքում անելիք չունի,լուռ հեռանում է՝անցնելով նույնիսկ այն սիրո վրայով,որը կարող է երբեք չմարել։ Գիտե՞ս՝հասկացել եմ արածիդ իմաստը՝իմ կողքին լինելով դու փնտրում էիր ամենալավին։Գուցե այսօր գտել ե՞ս նրան,գուցե կգտնես,բայց չհավատաս,որ ինչ-որ մեկը քեզ կսիրի իմ սիրուց ավել։ Ես եղել եմ քեզ հետ,նույնիսկ երբ մեզ բաժանում էինք հենց մենք,իսկ այդ ժամանակ քո ուղեղը թափառում էը ուրիշ աշխարհում,որտեղ երբեք էլ չկայի ես։Ես արգելում եմ քեզ երբևէ ասել,որ սիրել ես ինձ,նույնիսկ անցյալում։Սիրող մարդիկ ուրիշ են լինում,ուրիշ.ամեն պատճատից չեն թևակոտրում,չեն մտափոխվում։Երբևէ հարցրել ե՞ս ինքդ քեզ՝արդյո՞ք սիրել եմ ու ի՞նչ է սերը։Չէ՛,վստահ եմ,որ ոչ։Իսկ ինձ ամեն օր տանջում էր այդ հարցը,որովհետև ես վախենում էի քեզ ցավացնելուց՝չմտածելով,որ օրերից մի օր դու՝սեր խոստացողդ,քո մագիլներով կծակես սիրտս երկու պատից էլ։Էլ չասես,որ սիրել ես,ես վախենում եմ պատկերացնելուց,որ աշխարհում կան մարդիկ,ովքեր սիրում են քեզ պես,ես վախենում եմ...

Համի մեջ անհամություն...

Մարդիկ չպիտի այնքան անհամ լինեն,որ ափի մեջ խոշորացույցով աղ փնտրենք... Կան մարդիկ,որոնց ակամայից ուզում ես տեսնելուց գոնե մեր հայկական արտադրության <<թանկանոց>>, <<օրիգինալ>> աղերից նվիրել,որ կարողանան իրենց ոչ դառնացած,ոչ էլ քաղցր կյանքը մի ինչ-որ ձևով համեմեն։ Եթե այս խրթին գործը տային նույնիսկ աշխարհահռչակ վարպետ-խոհարարին,նա էլ մեր վարչապետի նման հրաժարական կտար... Ոնց է զգացվում,որ մեր ժողովուրդն էլ մեր աղերի պես գնալով անհամանում է... Ինչպես կասեր մեր հայտնի բանաստեղծը.<<Չպիտի էնքան քաղցր լինես,որ կուլ տան...Չպիտի էնքան դառը լինես,որ թքեն>>...Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ (Alles ist im Maße schön)

Ինչ է սերը...

Ի՞նչ է սերը՝չեմ կարող ասել, Բառեր չեմ գտնի,որ նկարագրեմ... Այն պետք է ապրել, Պետք է թափանցել խորքերը խորին, Որ հասկանաս,թե սերը ինչ է... Ինչպե՞ս են սիրում, Իսկ արդյո՞ք կա ձև այն վերապրելու... Ամենքը սիրում են տեսքով տարբերվող Ու չկրկնվող... Նույնատիպ սերեր կյանքում չեն լինում, Ինչպես չեն լինում մարդիկ նույնատիպ, Ինչպես չի լինում կյանքը երբեմնի, Նույն ձև էլ սերը երբեք չի կրկնվի... Ի՞նչն ենք մենք սիրում, Սիրո համար պետք չեն ոչ բառեր,ոչ սիրտ Պետք է զուտ հոգին, Թե հոգին սիրես,սիրտն էլ կսիրես... Սիրել ո՞ւմ,ինչպե՞ս Մենք չենք որոշում, Մեր սիրտն է ընտրում, Փնտրում հազարում,գտնում միլիոնում Ու հավետ պաշտում,միշտ աստվածացնում... Ուրեմն եկե՛նք էլ հարցեր չտանք, Քանզի մեր սերը հարցեր չի տալիս, Լուռ է աղոթում,լուռ է արտասվում, Բայց շատ է սիրում՝առանց բառերի. Իսկ արդյոք բառերը չեն ամեն ինչ փչացնում, Իսկ լռությունն անձայն է խոսում, Պարզ է բացատրում, Թանկ չի վերցնում, Գին չի որոշում ու չի պահանջում... Ուրեմն եկե՛նք սիրենք լռությամբ, Ոչ թե խոսքերով,որ արժեք չունեն....

....

Մեկընդմիշտ լավ հիշե՛ք՝եթե մարդիկ չեն ուզում մնալ Ձեզ հետ,նրանք, մեկ է,մի օր անպայման գնալու են։Ի՞նչ տարբերություն՝այսօր,մի ամսից,թե մեկ տարուց,եթե ցանկություն չունեն մնալու։Մենք չենք ուզում բաց թողնել,բայց երբ հարցը վերաբերվում է մեր սրտին ու սիրոն,երբ գիտակցում ենք,որ նրանք երջանիկ են ուրիշների կողքին,ակամայից մատներդ հավաքում են.<<Լավ մնա>> արտահայտությունը։Տեր Աստված,մեզ տուր այնպիսի մարդկանց,ում եթե նույնիսկ ասենք <<գնա>>,նա մնա հավետ,տուր այնպիսի մարդու,ով կգա ու երբեք էլ չի գնա

Մարիամին՝իմ ընկերուհուն

Մարդ,ում կարող ես վստահել,👍 Ում հետ կարող ես ճանապարհ կտրել,🚍 Ճանապարհ հարթել,ընկնել-բարձրանալ,🏃🏄🏊 Սիրել,նվաճել,աշխարհն ավիրել,նորը կառուցել,💣💣 Ժպտալ,ծիծաղել,խորհել,հառաչել,😂😢 Վիշտդ կիսել,գինիով թաղել,🍷🍷 Լացել ողբագին,😧😧😢 Խնդալ կաթոգին😁😁 Ու միշտ անվանել նրան <<իմ անգին>> ...😍😘 Չէ որ ընկերը թանկ է ամենքից,👭👭 Ով քաշում է վեր քեզ անդունդներից,🌑🌑 Ով դառնում է քեզ թիկունք-պահապան,💪💪 Քեզ համար կարող է դառնալ մարդասպան...💀💀 Ունես ընկերներ,դու երջանիկ ես,👪👪 Չունես ընկերներ,տարաշխարհիկ ես,շատ աղքատիկ ես...👹👹 Ես էլ ունեմ քեզ,իմ անգին Մարիամ,👧👧 Կողքիդ կլինեմ,որքան որ կարամ...✌👌 Մարս,էս էլ քեզ նվեր,իմ սիրուն աղջիկ,կարոտում եմ քեզ լիքը-լիքը♥♥

Հոգնել եմ...

Այլևս հոգնել եմ.. Գուցե վաղուց ժամանակն է միմյանց բաց թողնելու.. մոռանալու.. հեռանալու.. Գուցե ներելու, որ չկարողացանք սիրել իրար այնպես, ինչպես խոստանում էինք, ինչպես երազում ու սպասում էինք.. Այլևս հոգնել եմ.. Ուժերս սպառվել են: Ես կարծում էի, թե ուժեղ եմ: Բայց արի ու տես, որ այլևս չեմ դիմանում այս կորստին: Չգիտեմ էլ, թե մեզանից ով էր մեղավոր բաժանման համար, չնայած դա հիմա այնքան էլ կարևոր չէ: Ուղղակի դժվար է այսքանից հետո համապերպվել "մեր" բացակայության, այս հիասթափության ու փշուր-փշուր եղած երազանքների հետ: Այն երազանքների, որոնց փոքր մասնիկներն ամեն անգամ մխրճվում են սրտիս մեջ այնքան ուժեղ, որ ինձ թվում է՝ շնչահեղձ կլինեմ: Շնչահե՞ղձ: Այնքան մեղմ է ասված այն ցավի դեմ, որ զգում եմ ամեն անգամ այս ամենը հիշելիս: Կարծում ես հե՞շտ է գիտակցել, որ այն հույսերն ու սպասումները, որոնցով որ ապրում էիր երկար ժամանակ, արդեն անէացել, փշրվել, կորել են.. Ես ուղղակի կարոտել եմ այդ երազանքները, որոնք այսօր միայն ցավ են տալիս, որովհետև այլևս երբեք չեն իրականանա.. Մեր զրույցները, ժպիտները, հույսերը, սերը կիսատ մնացին: Ամեն ինչ կիսատ մնաց: Ես այնքան եմ փորձել փրկել մեր հարաբերությունները, հույսերը, նպատակները.. Այնքան բան եմ կորցրել դրանք փրկելու համար: Իսկ հիմա էլ չեմ կարողանում ոտքի կանգնել.  ուժերս սպառվել են...     Այլևս հոգնել եմ.. Գուցե վաղուց ժամանակն է միմյանց բաց թողնելու.. մոռանալու.. հեռանալու.. Գուցե ներելու, որ չկարողացանք սիրել իրար այնպես, ինչպես խոստանում էինք, ինչպես երազում ու սպասում էինք..  

суббота, 26 ноября 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... Մաս 3

.... Այդժամ աշխարհն ինձ անասելի տարօրինակ էր թվում.մերթ մխրճվում էի մի աշխարհ,որտեղ ամեն ինչ մռայլ էր ու թախծալից,մերթ մյուսը՝երջանկությամբ ու սիրով լի,որն այնքա՜ն անիրական էր և վերջապես՝իրականություն,որտեղ ես ու ավտոմեքենաս էինք ու արդեն գտնվում էինք քաղաքի արվարձաններում։
 Հասկանում ե՞ք՝անցել է արդեն չորս տարի,ես ամեն ժամն ու ամեն րոպեն փորձել եմ ջնջել,ես սկսել եմ նորից,նոր տողից ամեն ամեն ինչս,նույնիսկ կյանքս,ուսումս,բնակավայրս։Ինձ թվում էր,որ երբեք էլ չեմ հանդիպի նրան,որ կյանքը էլ ինձ նման անհեթեթությունների մեջ չի մխրճի,որ իմ ու նրա ճանապարհները վաղուց բաժանված են,նման երկու բևեռների,որոնք տարիների,դարերի,հազարամյակների ընթացքում չեն հանդիպի ու չեն բախվի միմյանց։Այսքան ժամանակ ես փախչել եմ ինձնից,իմ նախկին եսից,փորձել եմ մոռանալ անցյալս՝ներկայիս մեջ կորչելով,գիտակցաբար չէի գնում այն վայրերը,որտեղ կարող էի հանդիպել նրան,որովհետև գիտեմ՝հակառակ դեպքում ես կսկսեմ...կսկսեմ վրեժխնդիր լինել,նույնիսկ...սպանել։
Վերջին մտքիս վրա արագ արգելակեցի...Քրտնիքն ամբողջ մարմինս ցողի պես պատել էր։Հավանաբար ջերմություն էլ ունեի։
-Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ։Ե՞ս եմ մոռացել,ե՞ս եմ գնացել,ե՞ս եմ ստիպել տառապել։Չէ՛,ես չեմ։Ուրեմն,հիմարի՛կ,բավական է խաղաս քեզ հետ։Դու ոչինչ չունես կորցնելու ու վախենալու համար։Լայն բացիր աչքերդ։Նրանք,ովքեր մի ժամանակ երդվում էին,որ ետ ւեն դառնալու,դառնում են անասելի արագ։Նրանք,ովքեր չեն գնահատում ունեցածը,մի օր մնում են ձեռնունայն։Նրանք,ովքեր երդվել էին էլ չսիրել,սկսում են սիրել խելագարի պես։Ուրեմն հավաքիր քեզ ու գործիր արագ։Ռեն,դու դեռ լավ չգիտես Անե Բոարդին։Դու տանտվելու ես կրկնակի ծանր,զղջալու ես հազար անգամ,արցունքներով օվկիանոս ես սարքելու ու քո իսկ ձեռքով քեզ խեղդես դրա մեջ։Ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու։Ուղիղ չորս տարի ես ապրել եմ ո՛չ այս աշխարհում,այն ժամանակ,երբ դու հասցրել ես լինել հազարավոր վայրերում,վայելել կյանքը,ապրել ներդաշնակության մեջ։Ես քեզ հազարավոր հարցեր ունեի տալու,բայց թաղել եմ իմ մեջ։Ատելությունս խորն է,իսկ վրեժխնդրությունս մղոններ է ձգում։Ես հասնելու եմ ուզածիս,Ռեն Սենե։

воскресенье, 20 ноября 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... Մաս 2

Կարծես աշխարհս կանգ առավ մի ակնթարթում,աչքերիս առջև վազեցին տարիներս,որոնց այսքան ժամանակ փորձել էի թաղել,չհիշել,մոռանալ։Մի պահ աչքերիս առաջ հայտնվեց մի հարազատ սենյակ ու նրա անկյունում նստած աղջնակ։Նրա դեմքը մռայլ էր,կոպերը՝ուռչած,աչքերը՝լիքն արցունքով,բառերը խուլ ու աններդաշնակ...Անընդհատ հոգոց էր հանում,թվում էր,թե սիրտը հիմա կպայթի,կցրվի սենյակով ու կսպանի նրան...Հանկարծ դուռը բացվեց,մի կին ներս մտավ՝ձեռքում բռնած մի մեծ սկուտեղ,դրեց սեղանին,մոտեցավ աղջկան ու ամուր գրկեց։Նրա մայրն էր հավանաբար։Հետո բռնեց աղջկա ձեռքից,ճիգ արեց բարձրացնել նրան,բայց...Աղջիկը չէր կարողանում։Մայրն արտասվալից աչքերով խնդրում էր,աղերսում,որ կանգնի,որ մենակ չթողնի իրեն,իսկ աղջկա ուշադրությունը դեպի ուրիշ կողմ էր,պատուհանին էր նայում,զննում հորիզոնը.ինչ-որ մեկին էր փնտրում։Հետո արագ կանգնեց,սկսեց բարձրաձայն ծիծաղել,բռնեց մազերից ու բարձր գոռում էր.
-Ատում եմ քեզ,անիծվես դու,ատում եմ քեզ...
Հանկարծ պատկերը փոխվեց.մի անորոշություն,սպիտակ պատեր ու մի վանդակաճաղերով պատուհան։Պատուհանագոգին նստած էր մի նվաղած աղջնակ։Գունատ մատները թաքցրել էր հագուստի մեջ,ցավից կծկված նստել ու նայում էր նույն անորոշությանը։Ներս մտավ բուժքույրը,նրան պարզեց դեղերի մի ամբողջ կապոց։Աղջիկը հանգիստ խմում էր բոլորը։Նրան տվեց սրվակները,բաժակը ու նորից,առանց մի բառ ասելու,շրջվեց դեպի հորիզոնը։
Բուժքույրը գնաց,նրան փոխարինելու եկավ բժիշկը,որին աղջիկն ատում էր։Բժշկի ներս մտնելուն պես աղջիկը սկսեց աղաղակել,լացել,իսկ բժիշկը մոտեցավ նրան,ամուր բռնեց ձեռքերից ու ինչ-որ բան ներարկեց։
Մեկ այլ տեսարան.իմ առջև մի կանաչ դաշտ էր,որտեղ վազում էր հերարձակ աղջնակը։Նրա գունատ դեմքը լուսավորում էին արևի ճառագայթները։Նա վազում էր,վազում առանց ուշադրություն դարձնելու քարերին,մոլախոտերին։Կարծես փախչում էր ինչ-որ մեկից,ու դա նրան հաջողվում էր,որի պատճառով նա թեթևացած ժպտում էր...
Ես արթնացա այդ մղձավանջից,ձեռքիս նամակն այնքան ուժեղ էի սեղմել,որ պատռվել էր հազար տեղից։Աչքերս ողողված էին արցունքներով,չգիտեմ՝ինչպես,բայց երկու րոպե հետո ես իմ ավտոմեքենայում էի ու սլանում էի դեպի անորոշություն...

суббота, 19 ноября 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... ՄԱՍ 1

Սովորական դեկտեմբերյան օրերից մեկն էր...Ես արթնացել էի ինչպես միշտ ոչ զարթուցչի ձայնից ու ուշանում էի աշխատանքից...Չգիտեմ՝ինչպես հասցրի լվացվել,հագնվել,երբ արդեն կողպում էի դուռը,որպեսզի դուրս գամ...Հանկարց նամակների արկղում տեսա մի տարօրինակ կազմով նամակ՝այնքա՜ն հարազատ,այնքա՜ն ծանոթ,կարծես ողջ կյանքիս ընթացքում դրված է եղել արկղիկումս ու միշտ իմ ուշադրության տակ է եղել...Վերցրի,ցանկանում էի բացել,բայց աշխատանքից ուշանալս պլաններս հետաձգեց...Ես արագ նստեցի մեքենաս ու սլացա ուղիղ աշխատավայրս...Ճանապարհին էլի ինչպես միշտ խցանումներ էին,հեռախոսիս վրա՝իմ աշխատակիցների անդադար զանգերը,իսկ իմ հոգում՝խառնաշփոթ ու զայրույթ...Արդեն կես ժամից ավել է,ինչ խցանումների մեջ եմ...<<Աստված սիրես,ազատեք ճանապարհս,ես հազարավոր գործեր ունեմ>>.մտածում էի ես ու անընդհատ սեղմում ղեկի ազդանշանը...Վերջապես բացվեց ճանապարհս ու ես հնարավորին չափ արագ սլացա դեպի աշխատատեղս...
Սա արդեն իմ երրորդ գրասենյակն է այս տարվա մեջ:Փարիզից վերադառնալուց հետո ես ուղիղ հինգ ամիս փնտրում էի հարմար տեղ,որը և՛ մատչելի,և՛ գեղատեսիլ կլիներ ու բարենպաստ  իմ աշխատանքին...Եվ ընկերներս ինձ խորհուրդ տվեցին հենց սա.ոչ այնքան հեռու քաղաքի կենտրոնից,հարմար բոլոր տեսակի տրանսպորտների համար ու ամենակարևորը՝նրա առջև բացվում էր հրաշք տեսարան,որը հետագայում այնքան կդառնար իմ մուսան...Առաջին իսկ վայրկյանից սիրեցի աշխատավայրս ու մինչ օրս էլ անասելի կապված եմ նրան,կարծես մինչ ծնվելս ուղեղիս մեջ արդեն ներարկել էին այն սիրելու հորմոնը...Վերջապես մտա ներս...Աշխատողներիս չզարմացած դեմքերն ու հոգնած կոպերը խոսում էին այն մասին,որ նրանք արդեն վարժվել են իմ նիստուկացին,անգիր գիտեն,որ ես առավոտները միշտ քնած եմ մնում ու ոչ ոքի համար նորություն չէր,որ խցանումների պատճառով ես ահավոր դյուրագրգիռ եմ դառնում...
Մտա աշխատասենյակս,զինվեցի բոլոր միջոցներով ու թաղվեցի գործերիս մեջ...
Հանկարծ մտավ քարտուղարուհիս.
-Անե Բոարդ,Ձեզ ուղարկել են 27 նամակ ու 2 հրավիրատոմս,,աա՜,քանի չեմ մոռացել,վերջին հրավիրատոմսն ուղարկողը չցանկացավ ներկայանալ,ասաց,որ Դուք արդեն իրենից նամակ ստացել եք,որտեղ խոսվում է հրավիրատոմսի մասին,իսկ այն հարցիս,թե ինչպես ներկայացնեմ Ձեզ,պատասխանեց՝անցյալից բարեկամ...
-Ժենե(այդպես էր քարտուղարուհուս անունը),ծրարները դիր սեղանին,ազատ ես։
Դուրս եկավ քարտուղարուհիս,բայց իր ասածները հետը չտարավ,դրոշմեց ուղեղումս ու ստիպեց մտածել դրանց շուրջ։Արագ վերցրի ծրարը,որն առավոտն էի նկատել ու <<Հրավիրատոմս 2-ը>>։Համեմատեցի.նույն ստորագրությունն էր,բայց այնքան կասկածելի,ախր շա՜տ ծանոթ է՝ նամակի ծրարի նման։<<Հնարավոր է՞,որ անցյալի <<մահացածները>> նորից վերադառնան։Չէ՛,ի՞նչ եմ խոսում,կասկածներս անտեղի են,նա չէ՛,հաստատ նա չէ՛>>։Բացեցի ծրարը,հանեցի նամակն ու սկսեցի կարդալ.
<<Բարև,իմ սեր,իմ բոլոր ժամանակների ուրախություն։Ասածներս քեզ տարօրինակ կթվան,գիտեմ՝հիմա նույնիսկ կատաղությունից հնարավոր է էլ չշարունակես կարդալ,բայց կասեմ ասելիքս մինչև վերջ,այն բոլոր ասված ու չասվածներս,որոնք այդպես էլ չկարողացա քեզ ասել։Անցել է ուղիղ չորս տարի,ինձ թվում էր,թե կմոռանամ քեզ այդ ժամանակվա ընթացքում,բայց փաստը մնում է փաստ,որ չէ՛,ես էլի չկարողացա ասածս անել։Անե,ամեն օր,ամեն գիշեր ես մտածել ու մտածում եմ քո մասին,ամենուր պատկերդ է,քո բույրը,քո ժպտուն դեմքը,լռության ու աղմուկի մեջ ներդաշնակություն է ստեղծում իրական ծիծաղդ,այն,որն այդպես էլ չկարողացա լսել ոչ մեկի բերանից։Ես կարոտում եմ քեզ ու ամեն օր ինձ մեղադրում քեզ բաց թողնելուս մեջ։Ես չգնահատեցի քեզ,բայց կորցնելուց հետո անգնահատելի դարձար։Անե,գիտեմ,որ հիմա ասածներս, միգուցե, քեզ ծաղրանք թվան,բայց ես սիրում եմ քեզ։Ես քեզ ասելու շատ բան ունեմ,խնդրում եմ վաղը երեկոյան,ժամը 20:30 լինես մեր այգում։Հավատա՝գալդ շատ բան կփոխի մեր երկուսի կյանքում։Սիրում եմ քեզ...
                                     Սիրով՝քո Ռեն>>
-Ես այդպես էլ գիտեի,-արցունքներս սրբելով՝արտասանեցի ես։


Վերջ...

Մի առավոտ,տարօրինակ,թախծոտ,բայց վճռական առավոտ...Կտրուկ պատասխաններ բոլոր հարցականներին,վերջին հաղորդագրությունների ու համարների ջնջում,հավետ <<մնաս բարովի>> շարքերն ուղարկվող մարդիկ,մենակություն,որը դեռ շատ պիտի տանջեր ինձ... Հաջորդ առավոտ.խառնված ու ցրված մտքերի մի ամբողջ շարան,ուղեղի ու սրտի անդադար կռիվ,որտեղ սրտի չուզելով հաղթում էր ուղեղը։Ժամանակն է... Ինչո՞ւ, ինչի՞ համար, որտե՞ղ եմ սխալվել,որտեղի՞ց սկսել ջնջել, արդյո՞ք ջնջել,չէ՛, չեմ ուզում... Նա գալու է,անկասկած գալու է,ուղղակի պետք է սպասել,սպասե՞լ,ո՞ւմ,ինչո՞ւ,մինչև ե՞րբ...Չէ՛,չեմ ուզում,բայց սպասում եմ։ Եվս մեկ առավոտ,թաց աչքեր,խորտակված հույսեր ու հարկադրաբար անցյալում թողնվելիք մի զգացմունք,որը թևեր տալուց արդեն փոխվել է եղած թևերս ջարդելուն։Երազներ,որոնք դարձան ուղղակի հաճելի հիշողություններ ու անհեթեթ ապրումների պարս։ Վերցրեցի ռետինն ու սկսեցի ջնջել մազերդ,ունքերդ,աչքերդ,ժպիտդ,հոգիդ,հետո հասա սրտիդ,բայց ձեռքերս... ձեռքերս չէին շարժվում,բայց ռետինն անհամբեր սպասում էր վերջինիս հոշոտմանը։Ինչպե՞ս ջնջել,կդիմանա՞մ արդյոք... -Կդիմանա՛ս,-ասաց ուղեղս ու ջնջեց,ջնջեց մեր սերը,լուսավոր երազները,գեղեցիկ օրերը,թողեց միայն մի բան.դատարկություն,որն էլ չէր ուզում լցվել։ Անցան շա՜տ առավոտներ։Կյանքս նորից բնականոն ընթացք էր ստանում։Սրտիս դատարկությունից փրկված եմ,բայց մինչև ատամներս պատրաստ դատարկվելուն։Էլ չեմ սպասում ոչ մեկին.ոչ դռան զանգին,ոչ հեռախոսիս ելևէջներին,ոչ էլ հատկապես ինչ-որ մեկին։Ես շատ եմ սպասել,բայց...Ժամանակն ինձ սովորեցրել է,որ նրանք,ովքեր ստիպում են քեզ սպասել,տալիս են քեզ ամենամեծ վնասը.ժամանակի կորուստ,որը չի փոխարինվում,ինչքան էլ ունես ամեն ինչ.գեղեցկություն,հարստություն,առողջություն։Տարիները թռչում են,նրանք քո ներկայությանն իրենց առիթներին չեն սպասում.կկարողանաս՝մասնակցի՛ր,չես կարողանա,ուրեմն անցանք առաջ... Ես սկսել եմ շտապել,վախենում եմ,որ օրերից մի օր կփոշմանեմ չհասցրած առավոտներիս համար,բայց էլ ետդարձ չի լինի։Ես վախենում եմ...

Համբերությունս սահմաններ ունի...

Բոլորն ասես խոսքերն իրենց մեկ են արել, Կարծես իրենք նույն տեղից են ծնունդ առել, Հարց են տալիս՝պատասխանը իմանալով, Ծիծաղում են՝պատասխանից զարմանալով։ Բոլորն ասես նույն ձևով են մտածում, Թքած ունեն՝ինչ ես կարծում, Նեղանում են քո փոխարեն, Բարձր խոսում խոսելուդ տեղ։ Ասում են ինձ,որ փոխվել եմ, Տարբերվում եմ հին իմ եսից, Չէ,ուղղակի հասկացել եմ, Որ շատերին բարձրացրել եմ հենց ինձանից։ Ցավեցրել են,լուռ ներել եմ, Նեղացրել են,համբերել եմ, Մոռացել են,ես եմ հիշել, Վերջում միայն իմ հոգին է լուռ տառապել։ Կասեմ միայն համբերության իմ բաժակը ի՞նչ գույն ունի. Թափանցիկ չէ,ոչ էլ փակ է, Մեկի համար օղու թաս է, Մյուսի համար օվկիանոս է։ Շատ է ներում,բայց ներելու սահման ունի, Շատ է սիրում,բայց ատելու ձևն էլ գիտի, Ձուլվում է նրանց եսին,բայց գնալու ճամփան գիտի, Եթե լցվեց,չի դատարկվի ու չի լցվի...

Քո հարցերին...

Քո հարցերին պատասխաններ ես տվել եմ,
Չեմ մտածել,որ դրանցով կործանվել եմ,
Ձևացել եմ դրսից ուժեղ,ներսից ցավը  ինձ սպանել է,
Լուռ թողել եմ,որ հեռանաս,բայց սպասել եմ։
Բայց իմ ձեռքով իմ մտքերում ինձ տանջել եմ.
Ինչի՞ն սպասել,վերադարձի՞դ,չէ՛,երևի սխալվում եմ,
Չէ որ ինձնից լավ դու գիտես,որ հեռացող մարդու համար
Բոլոր դռներն ես փակում եմ,
Բայց քեզ համար նույնիսկ ներման ու սիրելու դռները ես բաց եմ թողել,
Քո աչքերը մտքում պահած՝լուռ եմ սպասել
Քո խոսքերը ականջներում երգ եմ դարձրել,
Քո արածներն ու չարածներն ինձ եմ կցել...
Ժամանակը առաջ կանցներ,իսկ ես նրա հետևից չէի հասնում,
Որովհետև իմ ուսերին իմ իսկ ձեռքով դրված բեռ էի տանում,
Բեռիս մեջ էլ ամենուրեք դու էիր ապրում,
Իսկ ծանրությունը նրա առաջ գնալ ինձ չէր թողնում,
Պարկի միջից ուժեղ գոռում,աղերսում էր.<<Ինձ բաց թողեք>>
Իսկ իմ սիրտը նրա բերանն ուժեղ-ուժեղ  կկապեր,
Վախենում էր բաց թողնելով ինձ ցավեցներ...
Իսկ ես մի օր նրան դրի գետնի վրա,
Բաց արեցի ու թողեցի՝փախչ,գնա...
Որովհետև հասկացել եմ մի շատ պարզ բան,
Սպասելով ոչ ոք իր սերը քեզ  չի տալիս
Գնացողը հետ չի գալիս,
Ժամանումն էլ այն ժամանակ է միշտ լինում,
Երբ որ նրան արդեն ոչ ոք էլ չի սպասում...

Ինձ կներես...

Ինձ կներես,մամ,ես խաբել եմ քեզ, Ստել եմ անխիղճ,անամոթի պես, Նայել աչքերիդ,կույր հավատացրել, Որ մոռացել եմ... Մա՜մ,լավ եմ հիշում՝լավ ես բացատրել, Որ նա իմը չէ,չի կարող լինել, Մեզ բաժանում եմ անթիվ աշխարհներ, Բայց հասկացիր ինձ,ես կարոտել եմ... Գիտեմ՝թողել է,էլ ինձ չի սիրում, Գիտեմ որ իզուր,շատ եմ տառապում, Բայց հասկացիր ինձ,երբ աչքերս եմ փակում, Աչքերիս առաջ նա է հայտնվում։ Իսկ երբ գիշերն է ահավոր գալիս, Սիրտս թախիծից լալիս է,լալիս, Հուշերիս ծովում խելագարվում եմ, Խելահեղվում եմ,ուզում եմ խեղդվել, Մի պահ հիշում եմ,որ անցյալում էր, Փորձում եմ ապրել։ Մամ,չգիտեմ՝երբ կավարտվի տանջանքս խորին Բայց խնդրում եմ քեզ,մի քարկոծիր քո թուլամորթին...