Բոլորն ասես խոսքերն իրենց մեկ են արել,
Կարծես իրենք նույն տեղից են ծնունդ առել,
Հարց են տալիս՝պատասխանը իմանալով,
Ծիծաղում են՝պատասխանից զարմանալով։
Բոլորն ասես նույն ձևով են մտածում,
Թքած ունեն՝ինչ ես կարծում,
Նեղանում են քո փոխարեն,
Բարձր խոսում խոսելուդ տեղ։
Ասում են ինձ,որ փոխվել եմ,
Տարբերվում եմ հին իմ եսից,
Չէ,ուղղակի հասկացել եմ,
Որ շատերին բարձրացրել եմ հենց ինձանից։
Ցավեցրել են,լուռ ներել եմ,
Նեղացրել են,համբերել եմ,
Մոռացել են,ես եմ հիշել,
Վերջում միայն իմ հոգին է լուռ տառապել։
Կասեմ միայն համբերության իմ բաժակը ի՞նչ գույն ունի.
Թափանցիկ չէ,ոչ էլ փակ է,
Մեկի համար օղու թաս է,
Մյուսի համար օվկիանոս է։
Շատ է ներում,բայց ներելու սահման ունի,
Շատ է սիրում,բայց ատելու ձևն էլ գիտի,
Ձուլվում է նրանց եսին,բայց գնալու ճամփան գիտի,
Եթե լցվեց,չի դատարկվի ու չի լցվի...
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.