Ինձ կներես,մամ,ես խաբել եմ քեզ,
Ստել եմ անխիղճ,անամոթի պես,
Նայել աչքերիդ,կույր հավատացրել,
Որ մոռացել եմ...
Մա՜մ,լավ եմ հիշում՝լավ ես բացատրել,
Որ նա իմը չէ,չի կարող լինել,
Մեզ բաժանում եմ անթիվ աշխարհներ,
Բայց հասկացիր ինձ,ես կարոտել եմ...
Գիտեմ՝թողել է,էլ ինձ չի սիրում,
Գիտեմ որ իզուր,շատ եմ տառապում,
Բայց հասկացիր ինձ,երբ աչքերս եմ փակում,
Աչքերիս առաջ նա է հայտնվում։
Իսկ երբ գիշերն է ահավոր գալիս,
Սիրտս թախիծից լալիս է,լալիս,
Հուշերիս ծովում խելագարվում եմ,
Խելահեղվում եմ,ուզում եմ խեղդվել,
Մի պահ հիշում եմ,որ անցյալում էր,
Փորձում եմ ապրել։
Մամ,չգիտեմ՝երբ կավարտվի տանջանքս խորին
Բայց խնդրում եմ քեզ,մի քարկոծիր քո թուլամորթին...
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.