суббота, 19 ноября 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... ՄԱՍ 1

Սովորական դեկտեմբերյան օրերից մեկն էր...Ես արթնացել էի ինչպես միշտ ոչ զարթուցչի ձայնից ու ուշանում էի աշխատանքից...Չգիտեմ՝ինչպես հասցրի լվացվել,հագնվել,երբ արդեն կողպում էի դուռը,որպեսզի դուրս գամ...Հանկարց նամակների արկղում տեսա մի տարօրինակ կազմով նամակ՝այնքա՜ն հարազատ,այնքա՜ն ծանոթ,կարծես ողջ կյանքիս ընթացքում դրված է եղել արկղիկումս ու միշտ իմ ուշադրության տակ է եղել...Վերցրի,ցանկանում էի բացել,բայց աշխատանքից ուշանալս պլաններս հետաձգեց...Ես արագ նստեցի մեքենաս ու սլացա ուղիղ աշխատավայրս...Ճանապարհին էլի ինչպես միշտ խցանումներ էին,հեռախոսիս վրա՝իմ աշխատակիցների անդադար զանգերը,իսկ իմ հոգում՝խառնաշփոթ ու զայրույթ...Արդեն կես ժամից ավել է,ինչ խցանումների մեջ եմ...<<Աստված սիրես,ազատեք ճանապարհս,ես հազարավոր գործեր ունեմ>>.մտածում էի ես ու անընդհատ սեղմում ղեկի ազդանշանը...Վերջապես բացվեց ճանապարհս ու ես հնարավորին չափ արագ սլացա դեպի աշխատատեղս...
Սա արդեն իմ երրորդ գրասենյակն է այս տարվա մեջ:Փարիզից վերադառնալուց հետո ես ուղիղ հինգ ամիս փնտրում էի հարմար տեղ,որը և՛ մատչելի,և՛ գեղատեսիլ կլիներ ու բարենպաստ  իմ աշխատանքին...Եվ ընկերներս ինձ խորհուրդ տվեցին հենց սա.ոչ այնքան հեռու քաղաքի կենտրոնից,հարմար բոլոր տեսակի տրանսպորտների համար ու ամենակարևորը՝նրա առջև բացվում էր հրաշք տեսարան,որը հետագայում այնքան կդառնար իմ մուսան...Առաջին իսկ վայրկյանից սիրեցի աշխատավայրս ու մինչ օրս էլ անասելի կապված եմ նրան,կարծես մինչ ծնվելս ուղեղիս մեջ արդեն ներարկել էին այն սիրելու հորմոնը...Վերջապես մտա ներս...Աշխատողներիս չզարմացած դեմքերն ու հոգնած կոպերը խոսում էին այն մասին,որ նրանք արդեն վարժվել են իմ նիստուկացին,անգիր գիտեն,որ ես առավոտները միշտ քնած եմ մնում ու ոչ ոքի համար նորություն չէր,որ խցանումների պատճառով ես ահավոր դյուրագրգիռ եմ դառնում...
Մտա աշխատասենյակս,զինվեցի բոլոր միջոցներով ու թաղվեցի գործերիս մեջ...
Հանկարծ մտավ քարտուղարուհիս.
-Անե Բոարդ,Ձեզ ուղարկել են 27 նամակ ու 2 հրավիրատոմս,,աա՜,քանի չեմ մոռացել,վերջին հրավիրատոմսն ուղարկողը չցանկացավ ներկայանալ,ասաց,որ Դուք արդեն իրենից նամակ ստացել եք,որտեղ խոսվում է հրավիրատոմսի մասին,իսկ այն հարցիս,թե ինչպես ներկայացնեմ Ձեզ,պատասխանեց՝անցյալից բարեկամ...
-Ժենե(այդպես էր քարտուղարուհուս անունը),ծրարները դիր սեղանին,ազատ ես։
Դուրս եկավ քարտուղարուհիս,բայց իր ասածները հետը չտարավ,դրոշմեց ուղեղումս ու ստիպեց մտածել դրանց շուրջ։Արագ վերցրի ծրարը,որն առավոտն էի նկատել ու <<Հրավիրատոմս 2-ը>>։Համեմատեցի.նույն ստորագրությունն էր,բայց այնքան կասկածելի,ախր շա՜տ ծանոթ է՝ նամակի ծրարի նման։<<Հնարավոր է՞,որ անցյալի <<մահացածները>> նորից վերադառնան։Չէ՛,ի՞նչ եմ խոսում,կասկածներս անտեղի են,նա չէ՛,հաստատ նա չէ՛>>։Բացեցի ծրարը,հանեցի նամակն ու սկսեցի կարդալ.
<<Բարև,իմ սեր,իմ բոլոր ժամանակների ուրախություն։Ասածներս քեզ տարօրինակ կթվան,գիտեմ՝հիմա նույնիսկ կատաղությունից հնարավոր է էլ չշարունակես կարդալ,բայց կասեմ ասելիքս մինչև վերջ,այն բոլոր ասված ու չասվածներս,որոնք այդպես էլ չկարողացա քեզ ասել։Անցել է ուղիղ չորս տարի,ինձ թվում էր,թե կմոռանամ քեզ այդ ժամանակվա ընթացքում,բայց փաստը մնում է փաստ,որ չէ՛,ես էլի չկարողացա ասածս անել։Անե,ամեն օր,ամեն գիշեր ես մտածել ու մտածում եմ քո մասին,ամենուր պատկերդ է,քո բույրը,քո ժպտուն դեմքը,լռության ու աղմուկի մեջ ներդաշնակություն է ստեղծում իրական ծիծաղդ,այն,որն այդպես էլ չկարողացա լսել ոչ մեկի բերանից։Ես կարոտում եմ քեզ ու ամեն օր ինձ մեղադրում քեզ բաց թողնելուս մեջ։Ես չգնահատեցի քեզ,բայց կորցնելուց հետո անգնահատելի դարձար։Անե,գիտեմ,որ հիմա ասածներս, միգուցե, քեզ ծաղրանք թվան,բայց ես սիրում եմ քեզ։Ես քեզ ասելու շատ բան ունեմ,խնդրում եմ վաղը երեկոյան,ժամը 20:30 լինես մեր այգում։Հավատա՝գալդ շատ բան կփոխի մեր երկուսի կյանքում։Սիրում եմ քեզ...
                                     Սիրով՝քո Ռեն>>
-Ես այդպես էլ գիտեի,-արցունքներս սրբելով՝արտասանեցի ես։


Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.