среда, 30 ноября 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... Մաս 4

 Արդեն ժամը 18:10 էր,երբ  մտա տուն։Արագ վազեցի սենյակս,որն իր ամենօրյա կոկիկ վիճակից մեկ ժամ հետո պիտի վերածվեր  իսկական քաոսի։Իմ առջև վեր էր հառնում իմ <<հարստությունը>>՝պահարանը։Անկողինս արագ լցվեց բոլոր տեսակի հագուստներով,բայց ոչինչ չէի հավանում.մերթ գույնի պատճառով,մերթ երկարության.. .մի խոսքով՝ոչինչ չունեի հագնելու,իսկ ինձ մնացել էր ընդամենը մեկ ժամ...Վերջապես գտա այն միակին,որն այսօր վրեժիս իրականացմանը պիտի ծառայեր։Մեկ ժամ հետո ես ամբողջությամբ պատրաստ էի մեկնելուս...
Արդեն նախատեսված վայրում եմ,այն այգում,որտեղ հազար անգամ եղել եմ՝Ռենի հետ միասին։Ինչքա՜ն հիշողություններ...ներսումս այրվում էր մի ինչ-որ կարոտ,մի անասելի զգացում,ափսոսանք,երազներ,հուսահատություն...Իջա մեքենայից,քայլում եմ այգու միջով։Ոչինչ չի փոխվել...Ահա՛,նույնիսկ գտա այն ծառը,որի  վրա փորագրված էր մեր անունները՝ՌԵՆ ու ԱՆԵ,իսկ ներքևում գրված էր.<<Երջանկությունը հասարակ բառերի մեջ է>>։Չէ՛,ոչինչ չի փոխվել,միայն փոխվել եմ ես։Ահա այն նստարանը,որտեղ սկսվել ու վերջացել էր մեր պատությունը։Իսկ նրա կողքին ոչ ոք չկար.
<<Էլի խաբել է։Ախ,հիմարիկ,ե՞րբ ես հասկանալու,որ մարդիկ չեն փոխվում։Նրանք շարունակում են անել այն,ինչն աշխարհում ամեն ինչից վեր կարող է քեզ ցավեցնել։Անե՛,կփոխվի այս այգին,կչորանա այս ծառը,նրան կփոխարինի մեկ ուրիշը,բայց Ռենը...Ռենը չի փոխվի։Նա երևի հիմա,հեռվում կանգնած,ծիծաղում է քեզ վրա,քո անխելքության,հիմարության ու տգիտության վրա,որ իր արածներից հետո դու էլի վազել ես հանդիպման,որ էլի սիրում ես նրան,իսկ ամեն ինչ քողարկել ես վրեժ կոչվածի մեջ ու ինքնախաբեությամբ ես զբաղվում։Իհարկե չի գալու,ինչու՞ պիտի գար։Վերջապես նրա ճաշակով չեն թուլամորթ աղջիկները,իսկ դու հենց հիմա այդպիսինն ես՝էժան ու հասանելի...»
Վերջին խոսքիս վրա,ինձնից նեղացած,շրջվեցի ու արագ քայլերով ետևում թողեցի ծառերն էլ,նստարաններն էլ,նստեցի մեքենաս ու էլի սլացա,սլացա դեպի հորիզոն։Աչքերիցս խոշոր կաթիլներով անձրև էր տեղում,ուզում էի գոռալ ամբողջ ձայնով,բայց լեզուս չէր բացվում.«Տեղն է քեզ»...Վերցրի հեռախոսս,արագ հավաքեցի հեռախոսահամարն ու...
-Ժեննե,ինչպե՞ս են գործերը։
-Եղանակի պես հարաբերական։Քեզ մո՞տ։
-Խմելու աստիճան։
-Պատճա՞ռը։
-Իմ տգիտությունն ու անմտածված արարքները։
-Անե՛,ի՞նչ է կատարվում։
-Ոչինչ,ուղղակի ուզում եմ խմել,խմել մինչև անունս մոռանալը։Կմիանա՞ս։
-Ես արդեն բաժակներն եմ լցնում:Կես ժամից «Դեբուենեու՞մ»։
-Կես ժամից «Դեբուենեում»...
Ահա ընկերուհիս և նրա վարորդ Ռոդենը։Երկու հարազատ դեմք մի տեսարանում։Այս երկու «անդավաճաններս» իմ մադին ավելին գիտեն,քան կարող են իմանալ գաղտնի գործակալները։Ժեննեն նույնիսկ իմ լացելու,խմելու,բիլիարդ խաղալու,գործընկերներից գանգատվելու օրերն ըստ ամսաթվերի է հիշում,իսկ Ռոդենն իմ անգիտակից վիճակների խոսուն վկան է։Քանի անգամ է այս խեղճ արարածն իմ անշնչացած մարմինը բարձրացրել իմ սենյակ(ի դեպ,ես ապրում եմ ութերորդ հարկում)։Սենյակս արդեն նրան գրկաբաց է սպասում՝աձեռոցիկների կապոցը ձեռքին,որովհետև անգիր գիտի իր տիրոջը։Նույնիսկ անշունչ առարկան գիտի ինձ,ինձ միայն ես ինքս չգիտեմ։
Նրանք այսօր էլ են իմ կողքին։Նրանք պատրաստ են օգնել ինձ։Նրանք...
Ժեննեի հետ մտանք սրճարան,մեր մշտական կեր ու խումի վայրը,որտեղ ինձ բոլորը գիտեն,շա՜տ լավ գիտեն իմ հարբեցողության հետևանքների պատճառով։Այստեղ մի անգամ հարբած վիճակում մի տղայի լացակումաց համոզելուց եմ եղել,որ ամուսնանա,որ ինձ մենակ չթողնի։Ու գիտե՞ք՝ի՞նչն է ամենասարսափելին.այդ օրն այդ տղայի հետ սրճարանում էր նաև նրա ընկերուհին,ով նրանից մատանի էր ընդունում։Իմ արարքից հետո աղջիկը թողել ու հեռացել է։
Մոտեցանք մեր սեղանիկին,որը նախօրոք էինք պատվիրել։Նստեցինք ու սկսեցինք զրուցել,երբ մատուցողը մոտեցավ մեզ ու ինձ պարզեց մի ծրար:Հարցիս,թե ով է փոխանցել,պատասխանեց՝մի բարետես արտաքինով  տղամարդ։
Ծրարում գրված էր.
«Կներես ինձ,Անե,քաջություն չներեց,որ մոտենամ քեզ,նայեմ այն աչքերին,որոնք բազմիցս արտասվել են իմ պատճառով։Կներես...»

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.