Իրավ անսպասելի էր և՛ հանդիպումը,և՛ շարունակությունը,որը պետք է լիներ։Այսքան տարիներ սրտումս պահած ցավը հանկարծ պիտի թևեր առներ,թռչեր,տարածվեր ու շնչահեղձ աներ։Ինչու՞ կյանքիս մի կարևոր պահին,երբ ես վերջապես սկսում եմ նորից ապրել,նա էլի հայտնվում է։Չէ՞ որ ես փորձել եմ ջնջել նրան։Ինչու՞ նորից պիտի սկսեմ հիշել այն,ինչ դժվարությամբ եմ ուղարկել գրողի ծոցը։Աստված իմ,իրավ նա է,իմ տխրությունն ու երջանկությունը։Նա է,նա...
Ռենն ուղղում էր սեղանին դրված թղթերն՝իրեն բնորոշ կոկիկությունն ապահովելու համար։Առաջ էլ էր նա այդպիսին,սիրում էր կոկիկություն ամեն ինչում.հագուկապում,բնավորությունում,կյանքում։Այդ կոկիկությանն էլ սիրահարվեցի ես։Ահա նրա լուրջ դեմքը,նրա գծագրված հայացքը,ժպտուն կանաչ աչքերը,որոնց մեջ այնքան եմ կորցրել ինքս ինձ։Իսկ հիմա կարծես ամեն ինչ վերադառնում է այնպես,ինչպես առաջ էր։Ոչինչ չէր փոխվել,միայն ձայն ու դեմքն ավելի էին տղամարդկայնացել։
Չէ՛,Անե՛,ուշքի արի,նա Նա չէ,ում դու սիրել ես,նա Նա է,ով քեզ թողել էր բախտի քմահաճույքին ու հեռացել։
Ես ներս մտա,փորձեցի մի կերպ կոծկել դեմքիս խառնաշփոթը։Հոգու հույզերն աշխարհի ամենալավ շպարերն անգամ չեն ծածկի։Անզոր են,անզոր եմ նաև ես։Կարոտել եմ,ա՜խ,Աստված իմ,կարոտել եմ։
Մոտեցա ամբիոնին,պատրաստվում էի խոսել,բայց վախենում էի,որ ձայնս կդողա,նա էլի կհաղթի ինձ,իմ զգացմունքներին։Նա կքանդի այն,ինչն ես տարներով եմ կառուցել…կքանդի ինձ…
Ահա,ահա ընկերս,նա ինձ կօգնի,նա ամեն ինչ կարող է ու կանի ինձ համար։Ջուզեֆոն իմ մանկության ընկերն է,միասին անցել ենք կյանքի մի այնպիսի ուղի,որը լի էր հազարավոր փորձություններով։Նա ինձ փրկել է հազար տեսակ անդունդներից,անդունդներ,որոնք ինձ արդեն խժռել էին։Երբ Ռենը գնաց,միայն նա էր,որ կողքիս էր իր ջերմությամբ ու հոգատարությամբ։Հորս մահից հետո նա և՛ հայր էր,և՛ ընկեր,և՛ եղբայր։Մեր մտերմությունն այնքան ջերմ էր ու իրական,որ բոլորը կարծում էին,թե մենք վերջում կամուսնանաք։Բայց «հարազատներին» արգելված է ամուսնանալ։
-Ի՞նչ է եղել քեզ,Անե,գունատվել ես։
-Ջուզեֆո,փրկիր ինձ խնդրում եմ։
-Փրկե՞մ,ինչի՞ց,ումի՞ց։
-Ինձ ինձնից ու Նրանից։
-Նրանի՞ց։
-Հա,հա,Նա այստեղ է,Նա,հասկանում ե՞ս։
-Անե՛,հանգստացիր ու հասկանալի բացատրիր՝ու՞մ մասին է խոսքը։
-Ռենը,Ջուզեֆո,Ռենն այստեղ է։
-Ու դու նրա պատճառով շփոտվել ե՞ս։
-Փրկիր,աղաչում եմ։
Ռենը նկատեց ինձ,զարմացած էր,վեր կացավ տեղից ու քայլում էր դեպի իմ կողմը։Պատկերը մարեց…