суббота, 19 ноября 2016 г.

Վերջ...

Մի առավոտ,տարօրինակ,թախծոտ,բայց վճռական առավոտ...Կտրուկ պատասխաններ բոլոր հարցականներին,վերջին հաղորդագրությունների ու համարների ջնջում,հավետ <<մնաս բարովի>> շարքերն ուղարկվող մարդիկ,մենակություն,որը դեռ շատ պիտի տանջեր ինձ... Հաջորդ առավոտ.խառնված ու ցրված մտքերի մի ամբողջ շարան,ուղեղի ու սրտի անդադար կռիվ,որտեղ սրտի չուզելով հաղթում էր ուղեղը։Ժամանակն է... Ինչո՞ւ, ինչի՞ համար, որտե՞ղ եմ սխալվել,որտեղի՞ց սկսել ջնջել, արդյո՞ք ջնջել,չէ՛, չեմ ուզում... Նա գալու է,անկասկած գալու է,ուղղակի պետք է սպասել,սպասե՞լ,ո՞ւմ,ինչո՞ւ,մինչև ե՞րբ...Չէ՛,չեմ ուզում,բայց սպասում եմ։ Եվս մեկ առավոտ,թաց աչքեր,խորտակված հույսեր ու հարկադրաբար անցյալում թողնվելիք մի զգացմունք,որը թևեր տալուց արդեն փոխվել է եղած թևերս ջարդելուն։Երազներ,որոնք դարձան ուղղակի հաճելի հիշողություններ ու անհեթեթ ապրումների պարս։ Վերցրեցի ռետինն ու սկսեցի ջնջել մազերդ,ունքերդ,աչքերդ,ժպիտդ,հոգիդ,հետո հասա սրտիդ,բայց ձեռքերս... ձեռքերս չէին շարժվում,բայց ռետինն անհամբեր սպասում էր վերջինիս հոշոտմանը։Ինչպե՞ս ջնջել,կդիմանա՞մ արդյոք... -Կդիմանա՛ս,-ասաց ուղեղս ու ջնջեց,ջնջեց մեր սերը,լուսավոր երազները,գեղեցիկ օրերը,թողեց միայն մի բան.դատարկություն,որն էլ չէր ուզում լցվել։ Անցան շա՜տ առավոտներ։Կյանքս նորից բնականոն ընթացք էր ստանում։Սրտիս դատարկությունից փրկված եմ,բայց մինչև ատամներս պատրաստ դատարկվելուն։Էլ չեմ սպասում ոչ մեկին.ոչ դռան զանգին,ոչ հեռախոսիս ելևէջներին,ոչ էլ հատկապես ինչ-որ մեկին։Ես շատ եմ սպասել,բայց...Ժամանակն ինձ սովորեցրել է,որ նրանք,ովքեր ստիպում են քեզ սպասել,տալիս են քեզ ամենամեծ վնասը.ժամանակի կորուստ,որը չի փոխարինվում,ինչքան էլ ունես ամեն ինչ.գեղեցկություն,հարստություն,առողջություն։Տարիները թռչում են,նրանք քո ներկայությանն իրենց առիթներին չեն սպասում.կկարողանաս՝մասնակցի՛ր,չես կարողանա,ուրեմն անցանք առաջ... Ես սկսել եմ շտապել,վախենում եմ,որ օրերից մի օր կփոշմանեմ չհասցրած առավոտներիս համար,բայց էլ ետդարձ չի լինի։Ես վախենում եմ...

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.