суббота, 26 ноября 2016 г.

Գնացք,որը տարավ վերջին կայարան... Մաս 3

.... Այդժամ աշխարհն ինձ անասելի տարօրինակ էր թվում.մերթ մխրճվում էի մի աշխարհ,որտեղ ամեն ինչ մռայլ էր ու թախծալից,մերթ մյուսը՝երջանկությամբ ու սիրով լի,որն այնքա՜ն անիրական էր և վերջապես՝իրականություն,որտեղ ես ու ավտոմեքենաս էինք ու արդեն գտնվում էինք քաղաքի արվարձաններում։
 Հասկանում ե՞ք՝անցել է արդեն չորս տարի,ես ամեն ժամն ու ամեն րոպեն փորձել եմ ջնջել,ես սկսել եմ նորից,նոր տողից ամեն ամեն ինչս,նույնիսկ կյանքս,ուսումս,բնակավայրս։Ինձ թվում էր,որ երբեք էլ չեմ հանդիպի նրան,որ կյանքը էլ ինձ նման անհեթեթությունների մեջ չի մխրճի,որ իմ ու նրա ճանապարհները վաղուց բաժանված են,նման երկու բևեռների,որոնք տարիների,դարերի,հազարամյակների ընթացքում չեն հանդիպի ու չեն բախվի միմյանց։Այսքան ժամանակ ես փախչել եմ ինձնից,իմ նախկին եսից,փորձել եմ մոռանալ անցյալս՝ներկայիս մեջ կորչելով,գիտակցաբար չէի գնում այն վայրերը,որտեղ կարող էի հանդիպել նրան,որովհետև գիտեմ՝հակառակ դեպքում ես կսկսեմ...կսկսեմ վրեժխնդիր լինել,նույնիսկ...սպանել։
Վերջին մտքիս վրա արագ արգելակեցի...Քրտնիքն ամբողջ մարմինս ցողի պես պատել էր։Հավանաբար ջերմություն էլ ունեի։
-Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ։Ե՞ս եմ մոռացել,ե՞ս եմ գնացել,ե՞ս եմ ստիպել տառապել։Չէ՛,ես չեմ։Ուրեմն,հիմարի՛կ,բավական է խաղաս քեզ հետ։Դու ոչինչ չունես կորցնելու ու վախենալու համար։Լայն բացիր աչքերդ։Նրանք,ովքեր մի ժամանակ երդվում էին,որ ետ ւեն դառնալու,դառնում են անասելի արագ։Նրանք,ովքեր չեն գնահատում ունեցածը,մի օր մնում են ձեռնունայն։Նրանք,ովքեր երդվել էին էլ չսիրել,սկսում են սիրել խելագարի պես։Ուրեմն հավաքիր քեզ ու գործիր արագ։Ռեն,դու դեռ լավ չգիտես Անե Բոարդին։Դու տանտվելու ես կրկնակի ծանր,զղջալու ես հազար անգամ,արցունքներով օվկիանոս ես սարքելու ու քո իսկ ձեռքով քեզ խեղդես դրա մեջ։Ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու։Ուղիղ չորս տարի ես ապրել եմ ո՛չ այս աշխարհում,այն ժամանակ,երբ դու հասցրել ես լինել հազարավոր վայրերում,վայելել կյանքը,ապրել ներդաշնակության մեջ։Ես քեզ հազարավոր հարցեր ունեի տալու,բայց թաղել եմ իմ մեջ։Ատելությունս խորն է,իսկ վրեժխնդրությունս մղոններ է ձգում։Ես հասնելու եմ ուզածիս,Ռեն Սենե։

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.