суббота, 19 ноября 2016 г.

Քո հարցերին...

Քո հարցերին պատասխաններ ես տվել եմ,
Չեմ մտածել,որ դրանցով կործանվել եմ,
Ձևացել եմ դրսից ուժեղ,ներսից ցավը  ինձ սպանել է,
Լուռ թողել եմ,որ հեռանաս,բայց սպասել եմ։
Բայց իմ ձեռքով իմ մտքերում ինձ տանջել եմ.
Ինչի՞ն սպասել,վերադարձի՞դ,չէ՛,երևի սխալվում եմ,
Չէ որ ինձնից լավ դու գիտես,որ հեռացող մարդու համար
Բոլոր դռներն ես փակում եմ,
Բայց քեզ համար նույնիսկ ներման ու սիրելու դռները ես բաց եմ թողել,
Քո աչքերը մտքում պահած՝լուռ եմ սպասել
Քո խոսքերը ականջներում երգ եմ դարձրել,
Քո արածներն ու չարածներն ինձ եմ կցել...
Ժամանակը առաջ կանցներ,իսկ ես նրա հետևից չէի հասնում,
Որովհետև իմ ուսերին իմ իսկ ձեռքով դրված բեռ էի տանում,
Բեռիս մեջ էլ ամենուրեք դու էիր ապրում,
Իսկ ծանրությունը նրա առաջ գնալ ինձ չէր թողնում,
Պարկի միջից ուժեղ գոռում,աղերսում էր.<<Ինձ բաց թողեք>>
Իսկ իմ սիրտը նրա բերանն ուժեղ-ուժեղ  կկապեր,
Վախենում էր բաց թողնելով ինձ ցավեցներ...
Իսկ ես մի օր նրան դրի գետնի վրա,
Բաց արեցի ու թողեցի՝փախչ,գնա...
Որովհետև հասկացել եմ մի շատ պարզ բան,
Սպասելով ոչ ոք իր սերը քեզ  չի տալիս
Գնացողը հետ չի գալիս,
Ժամանումն էլ այն ժամանակ է միշտ լինում,
Երբ որ նրան արդեն ոչ ոք էլ չի սպասում...

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.