понедельник, 28 ноября 2016 г.

.....

Մենք միշտ միասին էինք՝նույն դասարանում,նույն շրջապատում,բայց բացառապես օտար։Երբևէ չէի պատկերացնի,որ օրերից մի օր կդառնաս ինձ այդքան հարազատ,այդքան սիրելի,չէի պատկերացնի,որ կարող ես ցավացնել՝անասելի կերպով,որովհետև մինչ քեզ հանդիպելս մտածում էի,թե հարազատ մարդիկ երբեք չեն ցավացնում,իսկ դու ինձ համար հարազատից էլ վեր էիր։Իսկ դու ապացուցեցիր լրիվ հակառակը՝հենց հարազատներից պետք է վախենալ,որովհետև նրանք գիտեն ուր են հարվածում և որ դեպքում։ Դու ուրիշ էիր հենց քո էությամբ,դրա համար էլ ամեն ինչ մոռանալն ինձ համար սարսափելի էր։Հիշում ե՞ս՝միշտ նեղանում էիր,թե ինչու՞ եմ ես այդքան վիճում։Այսօր ես անկեղծ կպատասխանեմ՝ես վախենում էի,վախենում էի իմ սրտից,որը պիտի լցվեր քո հանդեպ սիրով ու դատարկվեր քո հեռանալուց՝իրենից հետո թողնելով մի մեծ ամայություն,որը հնարավոր է երբեք էլ չլցվի։Հիշում ե՞ս՝ես քեզ մի օր ասացի,որ չգաս գնալու հեռանկարով,եթե գալիս ես,ուրեմն կգաս հավերժ,որովհետև ես վախենում եմ սխալվելուց։Իսկ դու երդվեցիր,որ ինչ էլ լինի,միշտ կողքիս կլինես,բայց հեռացար առաջին իսկ հնարավորության դեպքում։Հավատաա՛՝ես շատ եմ տանջվել,բայց երբ մարդը զգում է,որ դիմացինի կյանքում անելիք չունի,լուռ հեռանում է՝անցնելով նույնիսկ այն սիրո վրայով,որը կարող է երբեք չմարել։ Գիտե՞ս՝հասկացել եմ արածիդ իմաստը՝իմ կողքին լինելով դու փնտրում էիր ամենալավին։Գուցե այսօր գտել ե՞ս նրան,գուցե կգտնես,բայց չհավատաս,որ ինչ-որ մեկը քեզ կսիրի իմ սիրուց ավել։ Ես եղել եմ քեզ հետ,նույնիսկ երբ մեզ բաժանում էինք հենց մենք,իսկ այդ ժամանակ քո ուղեղը թափառում էը ուրիշ աշխարհում,որտեղ երբեք էլ չկայի ես։Ես արգելում եմ քեզ երբևէ ասել,որ սիրել ես ինձ,նույնիսկ անցյալում։Սիրող մարդիկ ուրիշ են լինում,ուրիշ.ամեն պատճատից չեն թևակոտրում,չեն մտափոխվում։Երբևէ հարցրել ե՞ս ինքդ քեզ՝արդյո՞ք սիրել եմ ու ի՞նչ է սերը։Չէ՛,վստահ եմ,որ ոչ։Իսկ ինձ ամեն օր տանջում էր այդ հարցը,որովհետև ես վախենում էի քեզ ցավացնելուց՝չմտածելով,որ օրերից մի օր դու՝սեր խոստացողդ,քո մագիլներով կծակես սիրտս երկու պատից էլ։Էլ չասես,որ սիրել ես,ես վախենում եմ պատկերացնելուց,որ աշխարհում կան մարդիկ,ովքեր սիրում են քեզ պես,ես վախենում եմ...

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.