Ի՞նչ է սերը՝չեմ կարող ասել,
Բառեր չեմ գտնի,որ նկարագրեմ...
Այն պետք է ապրել,
Պետք է թափանցել խորքերը խորին,
Որ հասկանաս,թե սերը ինչ է...
Ինչպե՞ս են սիրում,
Իսկ արդյո՞ք կա ձև այն վերապրելու...
Ամենքը սիրում են տեսքով տարբերվող
Ու չկրկնվող...
Նույնատիպ սերեր կյանքում չեն լինում,
Ինչպես չեն լինում մարդիկ նույնատիպ,
Ինչպես չի լինում կյանքը երբեմնի,
Նույն ձև էլ սերը երբեք չի կրկնվի...
Ի՞նչն ենք մենք սիրում,
Սիրո համար պետք չեն ոչ բառեր,ոչ սիրտ
Պետք է զուտ հոգին,
Թե հոգին սիրես,սիրտն էլ կսիրես...
Սիրել ո՞ւմ,ինչպե՞ս
Մենք չենք որոշում,
Մեր սիրտն է ընտրում,
Փնտրում հազարում,գտնում միլիոնում
Ու հավետ պաշտում,միշտ աստվածացնում...
Ուրեմն եկե՛նք էլ հարցեր չտանք,
Քանզի մեր սերը հարցեր չի տալիս,
Լուռ է աղոթում,լուռ է արտասվում,
Բայց շատ է սիրում՝առանց բառերի.
Իսկ արդյոք բառերը չեն ամեն ինչ փչացնում,
Իսկ լռությունն անձայն է խոսում,
Պարզ է բացատրում,
Թանկ չի վերցնում,
Գին չի որոշում ու չի պահանջում...
Ուրեմն եկե՛նք սիրենք լռությամբ,
Ոչ թե խոսքերով,որ արժեք չունեն....
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.