Այլևս հոգնել եմ.. Գուցե վաղուց ժամանակն է միմյանց բաց թողնելու.. մոռանալու.. հեռանալու.. Գուցե ներելու, որ չկարողացանք սիրել իրար այնպես, ինչպես խոստանում էինք, ինչպես երազում ու սպասում էինք.. Այլևս հոգնել եմ.. Ուժերս սպառվել են: Ես կարծում էի, թե ուժեղ եմ: Բայց արի ու տես, որ այլևս չեմ դիմանում այս կորստին: Չգիտեմ էլ, թե մեզանից ով էր մեղավոր բաժանման համար, չնայած դա հիմա այնքան էլ կարևոր չէ: Ուղղակի դժվար է այսքանից հետո համապերպվել "մեր" բացակայության, այս հիասթափության ու փշուր-փշուր եղած երազանքների հետ: Այն երազանքների, որոնց փոքր մասնիկներն ամեն անգամ մխրճվում են սրտիս մեջ այնքան ուժեղ, որ ինձ թվում է՝ շնչահեղձ կլինեմ: Շնչահե՞ղձ: Այնքան մեղմ է ասված այն ցավի դեմ, որ զգում եմ ամեն անգամ այս ամենը հիշելիս: Կարծում ես հե՞շտ է գիտակցել, որ այն հույսերն ու սպասումները, որոնցով որ ապրում էիր երկար ժամանակ, արդեն անէացել, փշրվել, կորել են.. Ես ուղղակի կարոտել եմ այդ երազանքները, որոնք այսօր միայն ցավ են տալիս, որովհետև այլևս երբեք չեն իրականանա.. Մեր զրույցները, ժպիտները, հույսերը, սերը կիսատ մնացին: Ամեն ինչ կիսատ մնաց: Ես այնքան եմ փորձել փրկել մեր հարաբերությունները, հույսերը, նպատակները.. Այնքան բան եմ կորցրել դրանք փրկելու համար: Իսկ հիմա էլ չեմ կարողանում ոտքի կանգնել. ուժերս սպառվել են...
Այլևս հոգնել եմ.. Գուցե վաղուց ժամանակն է միմյանց բաց թողնելու.. մոռանալու.. հեռանալու.. Գուցե ներելու, որ չկարողացանք սիրել իրար այնպես, ինչպես խոստանում էինք, ինչպես երազում ու սպասում էինք..
Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.