среда, 28 декабря 2016 г.

Մի գնացեք,մարդի՛կ, ներել չգիտեմ…

Մի գնացեք,մարդի՛կ,ներել չգիտեմ…
Մնացին հաշված օրեր,հաշված ժամեր ու Նոր տարի…
Ի՞նչ եք կարծում,արժե՞ փոխվել,լինել այնպիսին,ինչպիսին չես,բոլորի նման «ընկնել մանրուքների ետևից»,դառնալ  պարզապես նրանց նման։
Անցավ ևս մի տարի ու իր հետ տարավ նախկին «եսիս»,ստեղծեց մի նոր «նա»,որը հակապատկերն է «եսի»։
Անցավ մի տարի,իսկ իմ փոխարեն հայտնվեց մեկն,ով այլևս չի հավատում ու չի հավատա այնպիսի բաների,որոնք առաջ պարզաբանման կարիք բնավ չունեին,ուղղակի հաստատված էին։
Անցավ մեկ տարի ու ձեռքբերումներիս հետ ես կորցրեցի այնպիսիններին,որոնք մի ժամանակ անփոխարինելի էին։
Ճիշտ են ասում՝պիտի թողնես մշտական բնակավայրդ ու որոշ ժամանակ հետո վերադառնաս,զգաս փոփոխություններդ,որոնք վստահ էիր,որ անփոփոխ կգտնես։
Երբ շատերը գոռում են,թե անփոխարինելի ես նրանց համար,դա բնավ այդպես չէ,օրերից մի օր քեզ էլ որպես իր կդիտարկեն ու բնականաբար ժամանակի ընթացքում կկորցնես քո ձևն,այլ կերպ ասած՝կընկնես մոդայից ու կուղարկվես փոխարինելիների ցուցակը,որոնց մերթընդմերթ կհիշեն։
Որքան բան եմ ես թողնում այս տարում,որքան մարդկանց,որքա՜ն։
Աստված սիրես,ինչու՞ եմ ես միշտ միայնակ մնում շրջադարձային,սուր հարցերում,որտեղ ե՞ն ԻՄԵՐԸ,որոնք երբեք ինձ անփոխարինելի-փոխարինելի խաչմերուկում չեն կանգնեցնի ու չեն սպասեցնի տարիներով,ինչու՞ են տարիներս սխալ մարդկանց ընտրում,վերջապես հասկանում ե՞ք,որ ոչ ոք չի ցավում այնքան,որքան ես ինքս,ինչու՞ է անընդհատ ներսս դատարկվում,իսկ լցվե՞լ,երբևէ պատրաստվում է՞ լցվել։
Տեր Աստված,թող գալիք տարում ես էլ ոչ ոքի չկորցնեմ ո՛չ ֆիզիկապես,ո՛չ էլ հոգեպես։Խնդրում եմ՝հատկապես երկրորդի վրա ուշադրություն դարձրեք,որովհետև այնքան սարսափելի չէ մարդու ֆիզիկական խորթությունը,որքան՝հոգեկանը։
Տեր Աստված,խնդրում եմ մաքրիր իմ ճանապարհից նրանց,ովքեր կեղծ են ու դատարկ։Ես իրավ հոգնել եմ,հոգնել եմ գնացողներին «Բարի ճանապարհ» մաղթելուց։Ինձնից մի պահանջեք «Բարի վերադարձ»-ներ,ես Ձեզ առաջվա նման հաստատ չեմ ընդունելու…
Մի գնացեք,մարդի՛կ,ներել չգիտեմ…
#Ane 

Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.