-Անե՛,լսում ե՞ս,ես գնում եմ։Սե՞ր։Ասում ե՞ս՝սե՞ր(ծիծաղում է)։Ես երբեք էլ քեզ չեմ սիրել։Թո՛ղ ձեռքս։Ամեն ինչ վերջացած է։Չե՞ս հասկանում։Ամեն ինչ վերջացած է։Դադարի՛ր վերջապես ինձ նամակներ գրել։Ես ուրիշին եմ սիրում։Ո՞նց կարողացա։Շատ սովորական։Ինչպես բոլորը,ես էլ սիրեցի։Մի լացիր,մեկ է,ոչինչ չես փոխելու։Նվե՞րս։Պահի՛ր քեզ,ինձ այն հարկավոր չէ։Արդեն ամեն ինչ շատ երկարեց։Հանդիպումներ էլ չփնտրես։Մնաս բարյավ։
Զգում եմ,անտանելի գլխացավ եմ զգում։Հոգնած կոպերս կարծես սոսնձվել էին միմյանց։Ահա՛,ահա՛ լույսի մի փոքրիկ նշույլ,մի քիչ էլ,դե՛,դու կարող ես,մի քիչ էլ…սպիտակ երկի՞նք։Մշուշված է ամեն ինչ։Կարծես կողքիս տոննաներով ծխախոտ են <<ներս ու դուրս արել>>։Վերջապես։Որտե՞ղ եմ ես։Ի՞նչ է պատահել։Մի ծանրություն ձեռքս կարծես գամել է հատակին։Մատներս ճմլվել են։Չե՞մ կարողանալու ազատվել։Բացում եմ աչքերս։Ձեռքս էլ կարողացա շարժել,մնաց հասկանամ սպիտակ երկնքի որպիսիությունը,ձեռքիս ծանրության ու գլխացավիս պատճառները։Ձգվեցի,որ նստեմ տեղում։Ո՞վ է այս տղամարդը։Ինչու՞ եմ ես այստեղ պառկած։
Գլուխս պտտվում է։
-Ջուր,ջուր եմ ուզում։
-Անե՛,արթնացել ե՞ս։Փառք Աստծո։
-Ռե՞ն,ի՞նչ ես անում այստեղ,բա՛ց թող ձեռքս։Որտե՞ղ եմ ես։Ու՞ր են մնացածները։Ես հիմա հանդիպման պետք է լինեի։Այսօր պիտի իմ տեղափոխվելու հարցը որոշվեր,իսկ ես պառկել եմ։Ի՞նչ ես այդպես նայում։Միգո՞ւցե խոսես։Քո անորոշ հայացքն ինձ ավելի է նյարդայնացնում։Դե խոսի՛ր վերջապես։
Վերջին խոսքերի հետ Ռենը փաթաթվեց ինձ ամուր-ամուր։Նրա այս ջերմությունը,այս հարազատ ջերմությունը,որքա՜ն էի երազել կորչել,վառվել այս ջերմության մեջ,ԱՆԷանալ։Նրա այտն իմ այտին էր կպչել,ինչպես այն օրը,երբ արտասվալից աղերսում էի նրան չլքել ինձ։Այսօր էլ իմ աչքերից արցունքներ էին սկսել հորդալ ու միայն այն պատճառով,որ տեսել եմ նրան՝իմ երջանկությանն ու միևնույն ժամանակ՝ իմ ցավին։Ներսիցս մի ինչ-որ ձայն էր գալիս,աղավաղված պատկերներ էին աչքերիս առաջ,իսկ ականջներումս անդադար հնչում էր.
-Չե՞ս հասկանում՝ես ուրիշին եմ սիրում։Ամեն ինչ վեջացած է։Թո՛ղ ձեռքս,թո՛ղ։
Ու չգիտե՞մ՝այդ ձայների ազդեցությամբ ես սկսեցի բղավել.
-Թո՛ղ ինձ։Չե՞ս հասկանում՝ամեն ինչ վերջացած է։Ինչու՞ ես նորից եկել։Ես քեզ չեմ սպասում ու չեմ սպաել,ես մոռացել եմ՝ի՞նչ է սպասելը։Հասկացի՛ր՝կոտրված ծաղկամանի մեջ ոչ ոք այլևս ծաղիկներ չի աճեցնում։Հերիք է։Դե բա՛ց թող ինձ։
-Անե՛,հանգստացիր,վերջ,ամեն ինչ կարգին է։Ես այստեղ եմ,վերջ։
Արցունքներս թրջել էին նրա վերնաշապիկը,որն ինչպես միշտ կոկիկ էր ու բուրում էր հաճելի օծանելիքի բույրով։Միշտ էլ սիրել եմ նրա օծանելիքի բույրերը։Նրանք միշտ հաճելի էին ու կարծես ինչ-որ բանով նման։Այսօր էլի ինչ-որ ծանոթ բան արթնացրեց նրա օծանելիքի սուր բույրն ինձ մոտ։Հիշեցի.երբ մենք միասին հաճախում էինք երրորդ դասարան,մի անգամ ես նրան սուր հոտով օծանելիք նվիրեցի՝ոչ շատ թանկանոց,բայց ոչ բոլորին հասանելի։Այնքան էլ հայտնի բրենդ չէր,բայց տղաների շրջանում շատ սիրելի(եղբայրս էր այդպես ասել)։Նա նվերս ուրախությամբ ընդունել էր ու միշտ իր հետ էր պահում՝պայուսակի ետնագրպաններից վերջինում։Մի անգամ պատահաբար տղաներից մեկը նրա պայուսակը գցեց գետնին ու օծանելիքի շիշը ջարդվեց։Սուր հոտը տարածվեց ամբողջ դասարանում,որն էլ ուսուցիչների ու աշակերտների մոտ գլխացավ առաջացրեց,որի պատճառով մեզ ազատեցին դասերից,իսկ Ռենը խիստ նկատողություն ստացավ դպրոցում այդպիսի իրեր իր հետ ունենալու համար։Նա շատ լավ էր սովորում,իսկ ուսուցչի կշտամբանքը նրան հասցրեց լացի։Մենք դպրոցի մոտ գտնվող փոքրիկ պուրակում մնացինք ուղիղ երկուսուկես ժամ ու նա այդ երկուսուկես ժամվա երկու ժամը լաց էր լինում,իսկ մնացած կես ժամը հոգոց հանում։Ես ինձ այնքան մեղավոր էի զգում,որ երդվեցի,որ էլ նրա համար օծանելիք չեմ գնելու,այն էլ սուր հոտով։
Ես դադարել էի լացել,հանգստացել էի,երբ վերջապես Ռենն արձակեց ինձ իր գրկից։Նայում էր աչքերիս մեջ այն երեխայական,այն կապույտ օրերի գեղեցիկ հայացքով,որտեղ ամփոփված էր և՛ սեր,և՛ հոգատարություն,նաև մի քիչ էլ ծաղր։Շփոթվեցի։Միշտ էլ այդպես է եղել։Նրա երկար նայելուց ես գլուխս կորցնում էի,որովհետև կանաչ աչքերն ինձ կորցնում էին իրենց մեջ ու ես անհետանում էի իրականությունից,սկսում երազել։Միշտ մտածել եմ,որ այդ ժամանակ ես ապուշի տպավորություն եմ թողնում,բայց արի ու տես,որ նա սիրում էր,երբ ես նայում էի ուղիղ իր աչքերին։
-Իմ փոքրիկ,դու չես փոխվել,չես փոխվել ոչնչով,միայն դեմքդ ավելի է գեղեցկացել։Կարոտել էի քեզ։
Երկար էի սպասել այս երեք բառին։Կարոտել եմ քեզ։Բառեր,որոնք մենք հաճախ ենք ցանկանում ասել,բայց չենք կարողանում,որովհետև նրանց,ում պետք է ուղղենք,արդեն չեն սպասում ո՛չ մեր բառերին,ո՛չ էլ մեզ։
Կարոտել եմ քեզ։Իսկ ե՞րբ է մարդը սկսում կարոտել։Երևի այն ժամանակ,երբ հասկանում է,որ կորցնում կամ կորչում է։Սիրում եմ,կարոտում եմ.բառեր,որոնք միշտ երազել ենք,որ ընդհանրացնեն այն,ինչ այդ պահին ներսումդ է,քո սրտի մեջ ծվարած,որը սպասում է պատասխանի։Իսկ ինձ միշտ մի հարց է տանջել.արդյո՞ք կարող են բառերն ամբողջական պատկերացում կազմել նրա մասին,ինչ կատարվում է քեզ հետ։Միշտ հանգել եմ հետևյալին՝ո՛չ,չե՛ն կարող։Միգուցե հասկացնես ասելիքդ,բայց ասել հասկացածդ բնավ չես կարող։
Ռենը փորձում էր խոսել,երբ հանկարծ բժիշկը մտավ սենյակ ու ասաց,որ պատրաստվեմ,տաս րոպեից վիրահատությունը կսկսվի։Անորոշությամբ նայում էի Ռենին։Ի՞նչ վիրահատություն։Ես հիվանդ ե՞մ։Ախր ես պարտադիր գնում եմ բժշկական ստուգումների։Ի՞նչ է պատահել ինձ…

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.