Նա ինձ սովորեցրեց սիրել անձրևը...
Մի ակնթարթ ու երջանկության կամարը կարող է կառուցվել ու քանդվել,կարող է երկար-երկա՜ր մնալ կանգուն ու մի քամուց բեկոր առ բեկոր աչքերիդ առաջ հավասարվել գետնին։Պատահում է նաև,որ հաճախ ինքդ ես դառնում կործանարար քամին կամ էլ երջանկության կամարը,որն ուղղակի փշրվեց։
Դառն է մարդկային հոգին,հատկապես,երբ կեղծ են նրա շինածն ու անվերականգնելի երջանկության կամարները։
Երբեմն նրանք,ովքեր մեզ հետ,կողք կողքի կառուցում են,օգնում են նաև այն ավերել։
Շինեցի ու քանդեցի քեզ հետ,քո միջոցով։
Նայի՛ր՝ոչինչ չկա։Փնտրում եմ,ավերակների մոտ փնտրում եմ քեզ,բայց գտնում եմ մի ստվերախիտ սենյակ,մենակություն,գետնին գլորված դատարկ օղու շիշ,կիսապատառ նկարդ ու ինձ։
Մութ է,իսկ մութն ավելի է խամրվում իմ միջոցով։Հոգուս գույնն է,որն նման է երբևէ իմ առջև թափված աչքերիդ ներկին,որն ամբողջությամբ շրջանակներ էր գծում աչքերիդ տակ ու ես դրանից ինձ ավելի մեղավոր էի զգում։Ամիսների հետ այդ շրջանակներն անհետացան,փոխվեցին հարազատ աչքերն ու այն քաղցր լեզուն,որն ինձ սովորեցրել էր սիրել անձրևը։Միգուցե հենց այդ լեզուն,այդ հարազատ աչքերն ու սևսաթ ներկերն էին պատճառը մեր բաժանման։
Շրջում եմ օղու շիշը։Խնդրում եմ՝մի գրամ էլ,մի գրամ էլ ու վերջ։Չկա,ոչինչ չկա։Շիշն էլ է բնազդացել հոգուս նման՝դատարկվել է։Գոռում եմ՝մի շիշ էլ։Գոռում եմ՝լսող չկա։Հիշում եմ՝ես մենակ եմ ապրում,իսկ օղու շշերը վերջացել են,վերջինին հիմա ձեռերիս մեջ բռնած ունեմ կռապաշտի մատաղի դանակի նման։
Վեր եմ կենում,գնում դեպի պատուհանը։Անիծված,դրսում էլ է մութ։Փողոցի լույսերը ճառագում են պատուհանիս քով ու հայելու մեջ նշմարում դեմքս։Ծերանում եմ։Ինձ ծերացրեց նրա «գնում եմ»-ը ու իմ «կանգնի՛ր» չասելը։Նրա աչքերի սև ներկերն այսօր իմ աչքերի տակ են դրոշմված,իսկ նրա աչքերից արդեն մաքրվել ու գծվել են ուրիշի համար,կթափվեն էլ ուրիշի համար՝ինչու՞ չէ։Ամուսնանում է։Հասկանում ե՞ք՝ամուսնանում է։
Նա իմն էր ու էլ իմը չէ։Շշմելու բան է։
Վերցնում եմ շիշը։Թրը՜խկ։Ջարդվեց պատուհանը։Տաք հեղուկը հոսում է մատներիս վրայով։Ինչու՞,Տեր,ինչու՞։ Արդյո՞ք ավարտվեց ամեն բան։Նայում եմ ջարդված պատուհանին.ինչքա՜ն կոկիկ է նույնիսկ այս վիճակում,ոչ մի ավելորդ բեկոր՝նրա հոգու պես.ջարդեցի,բայց էլի կոկիկ էր,չկոտրվեց ու չմասնատվեց,պայքարեց երջանիկ լինելու համար։
Նա էլ է՞ այսպես տանջվել։Մրսում եմ,իսկ դրսում անձրև է սկսվել։Հագա բաճկոնս։Ժամանակն է։Դուրս վազեցի տնից կալանավայրից ցմահ բանտարկություն ստացածի ազատ արձակվելու արագությամբ։Տան օդը ճնշում էր,իսկ այստեղ ազատ եմ։Կա՜թ,կաթկա՜թ,կա՜թ.լցվում են դեմքիս անձրևի կաթիլները։Առաջ կջղայնանայի,կհանեի անձրևանոցս կամ բաճկոնս ու կվազեի տուն,իսկ հիմա…Կաթիլները թափվում են դեմքիս ու կրկնապատկված դառնում գետնին։Անձրևն ու արցունքներս մրցավազքի մեջ են։Եթե լինեի Սևանում,լճի մակարդակը կտրուկ կտեղաշարժվեր։
Հանել եմ բաճկոնս՝ոչ գլխիս գցելու նպատակով,այլ ներսիս խարույկը հրդեհվելու վտանգից փրկելու համար։Անձրևը գալիս է,բայց…որտե՞ղ է Նա։Չէ որ երդվել էր՝ամեն անձրևի կողքիս լինել։Խաբեբա է…եմ.ես էլ խոստացել էի երբեք չլքել ու չթողնել,որ գնա։Ո՞ւր է Նա։Թողել եմ՝գնա։
Այսօր Նա երդվեց անկեղծ ու հավաստի խոսքով՝մինչև մահը մեզ չբաժանի։
Դադարում եմ թրջվել…դադարում եմ որոնել նրան…դադարում եմ հիշել…գնում եմ՝Աստված գիտի՝ու՞ր։
Գտնում եմ,մայթի եզրին մի փոքրիկ ձագուկի եմ գտնում(ինձ նման է՝միայնակ,լքված),գրկում եմ,քայլում եմ դեպի հորիզոն…ԱՆԷ-անում եմ։

Комментариев нет:
Отправить комментарий
Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.